Բլոգ

Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծ

Ազգային Ժողովը ընդունել է կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը!

Տվյալ օրինագծով տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար նախատեսվում է տուգանք`նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Վերոնշյալ արարքը կատարված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ՝ պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *