For lawyers

ՀՀ Վճռաբեկ դատարանը «վնասի» մասին

Մինչ նախադեպի բուն էության անցնելը, բացատրեմ, թե ի՞նչ է իրենից ներկայացնելու այս նոր «рубрика»-ան։ Մենք էջում գրելու ենք ՍԴ-ի որոշումների և Վճռաբեկի նախադեպերի մասին, բայց միայն էությունը, ռուսը կասեր «краткое содержание»,՝ նշելով գործի համարը:

Ի՞նչ է Ձեզ դա տալու. Կկարդաք, կիմանաք, թե որ քեյսով ՍԴ կամ ՎԴ ի՞նչ են ասել, կարող եք նաև պահպանել փոստը (save անել) կամ պարզապես հարկ եղած ժամանակ մտնել մեր էջ և գտնել գործի համարը:

Առաջին նախադեպը, որի մասին Ձեզ հետ կկիսվենք, ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով որոշումն է: … կամ Վճռաբեկի հայտնի «վնասը»:

Դատարանը նշել է` վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:

Եվս մեկ կարևոր լայֆհաք` ապացուցման բեռի բաշխման հետ կապված։

Մեղքի բացակայությունը ապացուցում է վնաս պատճառած անձը, իսկ մնացած նախապայմանները ապացուցում է վնասը կրած անձը։ ‼️

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *