For lawyers

Վճռաբեկ դատարանը արտաքին գովազդի մասին

ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ թիվ ՎԴ/0429/05/13 վարչական գործով կայացված որոշմամբ անդրադարձել է արտաքին գովազդի հարցին, մասնավորապես․

…Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կազմակերպության գտնվելու, գործունեություն իրականացնելու վայրերում դրա ֆիրմային անվանման, ապրանքային կամ սպասարկման նշանների տեղադրումը կարող է արտաքին գովազդ չհամարվել, եթե դրա նպատակը ոչ թե անորոշ անձանց շրջանում հետաքրքրության, դրական վերաբերմունքի ձևավորումն է, այլ կազմակերպության գտնվելու, գործունեություն իրականացնելու վայրի և/կամ գործունեության տեսակի մասին տեղեկացնելը, ինչը համապատասխանում է գործարար շրջանառության սովորույթներին: ‼️‼️

Նույն նախադեպի մեջ ՀՀ Վճռաբեկ դատարանը նշել է՝ տեղեկությունը գովազդ համարելու համար անհրաժեշտ է տեղեկության հետևյալ հատկանիշների միաժամանակյա առկայություն․

1. տեղեկությունը պետք է հնարավորություն տա անհատականացնել կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձին, ապրանքը, գաղափարը կամ նախաձեռնությունը, այսինքն՝ պետք է առկա լինի գովազդի օբյեկտը,

2. տեղեկությունը պետք է տարածվի տեղեկատվական առնվազն մեկ միջոցով,

3. տեղեկությունը պետք է նախատեսված լինի անորոշ անձանց շրջանում տարածելու համար,

4. տեղեկությունը պետք է նպատակ հետապնդի ձևավորել և պահպանել գովազդվող օբյեկտի նկատմամբ հետաքրքրությունը:

Նշված առանձնահատկություններից որևէ մեկի բացակայության պայմաններում տեղեկությունը գովազդ համարվել չի կարող:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *