For lawyers

Սահմանդրական և Վճռաբեկ դատարանըները անվճարունակության հասկացության մասին

Սահմանադրական դատարանը ՍԴՈ-735 գործով որոշման մեջ արձանագրել է՝ «…պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:

Դա բխում է օրենքի վիճարկվող նույն 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու հիմք է դիտարկում ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորությունը, այլ անվիճելի վճարային պարտավորությունը:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ», «դ» կետերը վերաբերում են վճարային պարտավորության անվիճելիությանը, այլ ոչ թե սնանկության հիմքերին, և նպատակ չեն հետապնդում սնանկության գործը քննող դատարանին ներքաշելու նյութաիրավական վեճի լուծման գործընթացի մեջ

ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԿԴ/0062/04/16 քաղաքացիական գործով նշել է՝ ․․․ որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա:

Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից։

Իսկ թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանը նշել է՝ որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *