For lawyers

Սահմանադրական դատարանը արդարադատության մատչելիության սկզբունքի մասին:

Արդար դատաքննության իրավունքը իր մեջ նեռարում է նաև արդարադատության մատչելիության սկզբունքը։

ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1257 գործի շրջանակներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից ընդհանրապես առաջնահերթ կարևոր է, թե որքանո՞վ է մատչելի (հասանելի) արդարադատությունը, ինչպիսի՞ իրավական պայմաններ են առաջադրված դատարան դիմելու իրավունքն իրացնելու, հետևաբար, նաև դրանով պայմանավորված՝ դատավարական (քրեական, քաղաքացիական և վարչական) կոնկրետ ընթացակարգի շրջանակներում արդար, հրապարակային դատաքննությամբ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար:

Առանց անձի՝ դատարան դիմելու կամահայտ դրսևորման, դատական պաշտպանության իրավունքի իրացումը և ընդհանրապես արդարադատության իրականացումն իրավաբանորեն անիրագործելի են: ․․․ Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար:

Հետևաբար, այդ հանգամանքով է պայմանավորված վեճի առարկա իրավակարգավորման սահմանադրականությունը հատկապես դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում գնահատելը:

Նույն որոշման շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է՝

‼️ դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը…:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *