Բլոգ

Չեք կարողանում վճարել վարկը, ինչպե՞ս վարվել

Արդեն 3 ամիս է տիկին Յոլչյանը չի վճարում վարկը։ Գումար չունի, կորցրել է աշխատանքը և Բանկին դրա մասին չի ասել:

Տիկին Յոլչյանին ոչ մեկ չեր զանգում և նա մտածում էր, որ Բանկը մոռացել է իր վարկերի մասին, սակայն, օրերից մի օր ստանում է ծանուցում դատարանից ։

⁉️Ինչպե՞ս խուսափել դատական պրոցեսից և հարկադիրից։

‼️Ցանկացած խնդրի դեպքում՝ պետք է դիմել Բանկին

Բանկին ևս ձեռնտու է, որպեսզի օգնի վարկառուին և ստանա իր գումարը:

‼️Բայց, որպեսզի Բանկը օգնի Ձեզ, Դուք պետք է կարողանաք ապացուցել Ձեր բացասական ֆինանասական վիճակը։

Եթե կորցրել եք աշխատանքը, կարող եք ներկայացնել ՊԵԿի կողմից տրվող անհատական հաշվի քաղվացքը, կամ հրամանը, որով Ձեզ ազատել են աշխատանքից։

‼️ Հիշեք, որ ՊԵՏՔ ՉԷ ՎԵՐՁՆԵԼ ՆՈՐ ՎԱՐԿ! Երկու բանկերում վարկ ունենալը ավելի է բարդացնում իրավիճակը, ավելի լավ է անել ռեֆինանսավորում, կամ եթե դատական փուլում եք՝ կնքել հաշտության համաձայնագիր։‼️

Փորձեք պայմանավորվել երկու կողմերին հարմար պայմաններով, սակայն պետք է հիշեցնենք, որ սովորաբար բանկերը իրենց ընթացակարգերից չեն շեղվում :

Կարող եք նաև դիմել ֆինանսական հաշտարարին, որի ծառայությունները անվճար են և, որը կարող է օգնել Ձեզ լուծել խնդիրները բանկերի հետ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *