Բլոգ

ՄԻԵԴ

Մենք շատ ենք լսում Եվրոպական կոնվենցիա, խախտվել է մարդու կոնվենցիոն իրավունքները, դիմել ենք ՄԻԵԴ, քանի որ կա ենթադրյալ խախտում և այլ արտահայտություններ:

Իսկ թե ինչ նպատակով, կպարզենք:

‼️Առաջին և Երկրորդ աշխարհամարտերն ուղեկցվել են մարդու հիմնարար, բնական, անօտարելի իրավունքների կոպտագույն խախտումներով: Պատերազմների ավարտից հետո շատ կարևոր է ունենալ մի մեխանիզմ, որը կկարողանար ընդունել, ճանաչել, ապա նաև պաշտպանել մարդու բնական, հիմնական իրավունքները:

Այս նպատակով էլ ստեղծվեց Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիան։ Հռչակագրի ստեղծման համար մեծագույն ազդեցություն է ունեցել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

ՄԻԵԿ-ն կազմվել է 1950 թվականին՝ նոր ստեղծված Եվրոպայի խորհրդի կողմից, իսկ Կոնվենցիան ուժի մեջ է մտել է 1953 թվականի սեպտեմբերի 3-ից:

Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ պետությունները անդամակցում են կոնվենցիային և նոր մասնակիցները պարտավորվում են կոնվենցիան վավերացնել սեղմ ժամկետներում։

ՄԻԵԴ-ը ամրագրում է այնպիսի իրավունքներ եւ ազատություններ, ինչպիսիք են՝ կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ստրկության և հարկադիր աշխատանքի արգելքը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավուքը, պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա, անձնական և ընտանեական կյանքը հարգելու իրավունքը, մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը, ամուսնության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խտրականության արգելումը, արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղումը, օտարերկրացիների քաղաքական գործունեության սահմանափակումը, իրավունքների չարաշահման արգելումը, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *