Բլոգ

Գործատուի պարտականությունները

Գործատուի պարտականությունները հետևյալն են՝

նոր աշխատողներին ներկայացնել իրենց պարտականությունները, իրավունքները, աշխատանքի կատարման միջոցները, բացատրել աշխատանքին վերաբերվող նրբությունները, աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը

նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը

սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը, ճշգրիտ և համապատասխան ժամկետներին աշխատավարձի վճարում

աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին

պահպանել աշխատողների անձնական ակտերը, ընտանիքին և անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի գաղտնիությունը և աշխատանքային փաստաթղթերը

հարգել աշխատողի անձնական շահերը և արժանապատվություն

‼️ Բացի վերոնշյալ կետերը, գործատուն չի կարող դադարեցնել աշխատանքային պայմանագիրը աշխատողի արձակուրդի ընթացքում, ինչպես նաև հարգելի պատճառով բացակայության ընթացքում, եթե դեռ չի լրացել առանց պատճառաբանման պայմանագիրը դադարեցնելու ժամկետը:

‼️ Աշխատողները միանման աշխատանքին համապատասխան նույն իրավունքներն ունեն:

Անթույլատրելի է նաև աշխատողների նկատմամբ այլ խտրականության արտահայտումը ՝ հաշմանդամության, ազգության, համոզմունքների, հատկապես քաղաքական և կրոնական, կամ արհեստակցական միություններին անդամակցելու պատճառով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *