Բլոգ

Ի՞նչ անել, եթե Ձեր բեռը կամ ուղեբեռը կորել կամ վնասվել է։

Վստահ ենք տվյալ հարցը հաճախ եք ինքներդ Ձեզ տվել ճամփորդելուց առաջ կամ ավելին՝ առնչվել եք նման իրավիճակի հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 854-րդ հոդվածի համաձայն՝ բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա: Ավելին՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին՝ նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել և որոնց վերացնելը իրենից կախված չէր❗️:

Բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է`
1. բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով։

2. բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը,իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում դրա արժեքի չափով։

3. արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` դրա հայտարարված արժեքի չափով:

Հարց է առաջանում, թե ինչպես որոշել ուղեբեռի արժեքը:

Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար‼️:

‼️ Բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *