Բլոգ

Օնլայն հանրագրերի (պետիցիաների) մասին իրավական տեսանկյունից

Կարծում եմ՝ բոլորդ տեսել եք ինչ-որ հարցերի շուրջ ստեղծվող օնլայն հանրագրեր և, միգուցե, ստորագրել եք դրանք։

Իրավական պետության մեջ որպես ակտիվության ձևավորում, մեզ չի կարող չուրախացնել այն փաստը, որ հասարակությունը որոշ հարցերի շուրջ փորձում է այդ միջոցով արտահայտել իր կարծիքը։

Բայց եկեք պարզենք՝ արդյո՞ք պետությունը ունի պարտավորություն հետևել այդ հանրագրերին և հաշվի նստել դրանց հետ։

Վերջերս, շատ հաճախ տեսնում ենք հանրագրեր (և կարծում ենք՝ լսել եք աղմուկը, այդ կայքում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հանրագիրը ջնջելու վերաբերյալ) сhange.org-կայքում։

‼️ Change.org-ում գրանցված են 293 519 386 մարդ! Հանրագիր ստեղծել կարող է ցանկացած անձ. պարզապես գրանցվելով և միացնելով գրանցված էջը սոց․ցանցերում գրանցված Ձեր էջերից մեկի հետ։

Հենց այստեղից էլ ի հայտ է գալիս գլխավոր թերությունը. հավաքված հանրագրերը չունեն որևիցէ իրավաբանական ուժ, պետությունը չունի պարտավորություն հաշվի նստելու դրանց հետ։

⁉️Ի՞նչու։

հարթակը անձանց ինքնությունը չի հաստատում։ Անձնագրային տվյալները գրանցման ժամանակ չեն ստուգվում և չեն հարցվում,

ֆեյք աքաունթների միջոցով հնարավոր է արհեստական ձայների ավելացում ինչ-որ հանրագրի համար,

և նշենք, որ Change.org-ն հայկական կայք չէ և չի ենթարկվում ՀՀ օրենսդրությանը։

Համաձայն «Հանրագրերի մասին» Հանրապետության օրենքի Դուք կարող եք ներկայացնել ինչպես անհատական հանրագիր, այնպես էլ կոլեկտիվ հանրագիր, էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագիր, հրապարակային հանրագիր։
Հանրագրին պատասխան է ներկայացվում հանրագիրն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետն իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել։

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հարթակ հրապարակային հանրագրերի ստեղծման համար, սակայն Ձեր անհատական հանրագրերը կարող եք ներկայացնել https://www.e-request.am կայքի միջոցով։ ‼️

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *