For lawyers

Սահմանադրական դատարանը երկրորդ հերթի ժառանգատուների վերբարեյալ (ՍԴՈ-917)

Այս գործը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի վերաբերյալ է։ Խնդիրը սկսել էր այն պահին, երբ նոտարը որպես երկրորդ հերթի ժառանգ էր ճանաչել համամայր քրոջը, սակայն քաղաքացիական օրենսգիրքը նշում էր որպես երկրորդ հերթի ժառանգ՝ քույր և եղբայր եզրույթները։
Սույն գործով Սահմանադրական դատարանը ներգրավվել էր, որպես փորձագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական ամբիոնի վարիչ, իգ․դ․, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանին։
Տարիել Բարսեղյանը նշել էր՝ Սահմանադրական դատարանը երկրորդ հերթի ժառանգատուների վերբարեյալ (ՍԴՈ-917)
Այս գործը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի վերաբերյալ է։ Խնդիրը սկսել էր այն պահին, երբ նոտարը որպես երկրորդ հերթի ժառանգ էր ճանաչել համամայր քրոջը, սակայն քաղաքացիական օրենսգիրքը նշում էր որպես երկրորդ հերթի ժառանգ՝ քույր և եղբայր եզրույթները։
Սույն գործով Սահմանադրական դատարանը ներգրավվել էր, որպես փորձագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական ամբիոնի վարիչ, իգ․դ․, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանին։
Տարիել Բարսեղյանը նշել էր, որ սույն հոդվածը չի բխում ժառանգության ինստիտուտի էությունից։
Սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ օրենսդրության համալիր ուսումնասիրությունը վկայում է նաև, որ ՀՀ գործող տարբեր իրավական ակտերում տեղ են գտել հետևյալ երեք տարբեր հասկացությունները. «քույրեր և եղբայրներ», «հարազատ քույրեր և եղբայրներ» և «ոչ հարազատ (համամայր կամ համահայր) քույրեր և եղբայրներ»:
Բարձր դատարանը նշել էր՝ ժառանգատուի և ժառանգների միջև ազգակցական հարաբերություններում, իր հերթին, առաջանում է գենետիկ գործոններով պայմանավորված աստիճանակարգություն, որը ենթադրում է ժառանգման հարցում ժառանգատուի ուղղակի ժառանգների նախապատվությունն այլ ժառանգների համեմատ: Որքան ավելի մերձ է ժառանգատուի և ժառանգի ազգակցական կապը, այնքան ավելի մեծ է ըստ օրենքի ժառանգման առաջնահերթությունը տվյալ ժառանգի համար:
Այս առումով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 72-րդ գլխում առկա է այնպիսի օրենսդրական բաց, որը չի կարող լրացվել այլ իրավական երաշխիքներով և որի պայմաններում չի ապահովվում անձի ժառանգման իրավունքի իրացման հնարավորությունը: Նման օրենսդրական բացը հանգեցնում է արյունակցական ավելի թույլ կապի պատկանող անձանց մի մասի իրավունքների արգելափակման, ինչը չի կարող օբյեկտիվորեն արդարացված նպատակ հետապնդել:
Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն իրավասու է հաշվի առնելով հարազատ և համահայր կամ համամայր քույրերի և եղբայրների միջև առկա օբյեկտիվ տարբերությունը` համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին դասել մեկ այլ` հաջորդ հերթի ժառանգների թվին /ինչն ընդունված է մի շարք երկրների ժառանգական իրավունքում/: Սակայն օրենսդիրն իրավասու չէ այդ տարբերությունն օգտագործել համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին ժառանգությունից օրենքի ուժով ընդհանրապես բացառելու համար: Այդչափ լայն սահմանափակումն օրենսգրքի՝ ըստ օրենքի ժառանգությանը վերաբերող գլխում բավարար չափով հիմնավորված չէ առարկայական չափանիշներով: Այն ժառանգություն ստանալու սահմանադրական իրավունքի ոչ համաչափ սահմանափակում է՝ Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) բխող համաչափության սկզբունքի և իրավահավասարության սկզբունքի (Սահմանադրության 14.1-րդ հոդվ.) տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ գլուխն այն մասով, որով բացառում է համամայր և համահայր քույրերի և եղբայրների՝ ժառանգատուի հետ իրենց ազգակցական փոխկապակցվածության աստիճանին համարժեք ժառանգման իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին և 14.1-րդ հոդվածի երկրորդ մասին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *