Պարտադիր բժշկական զննության մասին

Posted Leave a commentPosted in Բլոգ

Մինչև 18 տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ: Մինչև 18 տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին: ‼️ ⠀ Այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` […]

Ի՞նչ անել և ի՞նչին ուշադիր լինել, երբ օնլայն գնումներ ենք կատարում

Posted Leave a commentPosted in Բլոգ

Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը (էլեկտրոնային առևտրային հարթակը), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային պայմանագիր կնքելու և գնումներ կատարելու պետք է պարունակի՝ ⠀ վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը. ⠀ պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները. ⠀ ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման և (կամ) այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը. ⠀ […]

ՄԻԵԴ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Մենք շատ ենք լսում Եվրոպական կոնվենցիա, խախտվել է մարդու կոնվենցիոն իրավունքները, դիմել ենք ՄԻԵԴ, քանի որ կա ենթադրյալ խախտում և այլ արտահայտություններ: Իսկ թե ինչ նպատակով, կպարզենք: ⠀ ‼️Առաջին և Երկրորդ աշխարհամարտերն ուղեկցվել են մարդու հիմնարար, բնական, անօտարելի իրավունքների կոպտագույն խախտումներով: Պատերազմների ավարտից հետո շատ կարևոր է ունենալ մի մեխանիզմ, որը կկարողանար ընդունել, ճանաչել, ապա […]

Ի՞նչ անել, եթե Ձեր բեռը կամ ուղեբեռը կորել կամ վնասվել է։

Posted Leave a commentPosted in Բլոգ

Վստահ ենք տվյալ հարցը հաճախ եք ինքներդ Ձեզ տվել ճամփորդելուց առաջ կամ ավելին՝ առնչվել եք նման իրավիճակի հետ: ⠀ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքի 854-րդ հոդվածի համաձայն՝ բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա: Ավելին՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար […]

Արտաժամյա աշխատանք

Posted Leave a commentPosted in Բլոգ

Արտաժամյա աշխատանքը աշխատանքային օրենսգրքով սահմաանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է: ⠀ Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն օրենսգրքով նախատեսված բացառիկ դեպքերում: ⠀ Արտաժամյա աշխատանքը թույլատրվում է հետևյալ բացառիկ դեպքերում` ⠀ կատարվում է պետության պաշտպանության, ինչպես նաև տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց […]

Աշխատողի հիմնական պարտականությունները

Posted Leave a commentPosted in Բլոգ

Աշխատողի հիմնական պարտականություններն են գործատուի ցանկացած հանձնարարություն կատարել բարեխճորեն, և պատշաճ կերպով, եթե իհարկե դրանք չեն հակասում օրենսդրությանը և վերջիններիս միջև կնքված աշխատանքային պայմանագրին: ⠀ Աշխատողը պարտավոր է՝ Պահպանել աշխատավայրում սահմանված աշխատանքային կանոնները ⠀ Պահպանել ներքին կանոնադրությամբ հաստատված բոլոր նորմերը ⠀ Հոգալ աշխատավայրի գույքի մասին, հարգել գաղտնիությունը, չբացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել […]

Չեք կարողանում վճարել վարկը, ինչպե՞ս վարվել

Posted Leave a commentPosted in Բլոգ

Արդեն 3 ամիս է տիկին Յոլչյանը չի վճարում վարկը։ Գումար չունի, կորցրել է աշխատանքը և Բանկին դրա մասին չի ասել: ⠀ Տիկին Յոլչյանին ոչ մեկ չեր զանգում և նա մտածում էր, որ Բանկը մոռացել է իր վարկերի մասին, սակայն, օրերից մի օր ստանում է ծանուցում դատարանից ։ ⠀ ⁉️Ինչպե՞ս խուսափել դատական պրոցեսից և հարկադիրից։ ⠀ […]

Գործատուի պարտականությունները

Posted Leave a commentPosted in Բլոգ

Գործատուի պարտականությունները հետևյալն են՝ ⠀ նոր աշխատողներին ներկայացնել իրենց պարտականությունները, իրավունքները, աշխատանքի կատարման միջոցները, բացատրել աշխատանքին վերաբերվող նրբությունները, աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը ⠀ նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը ⠀ սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը, ճշգրիտ և համապատասխան ժամկետներին աշխատավարձի վճարում ⠀ աշխատանքի ընդունելու ժամանակ, […]

Օնլայն հանրագրերի (պետիցիաների) մասին իրավական տեսանկյունից

Posted Leave a commentPosted in Բլոգ

Կարծում եմ՝ բոլորդ տեսել եք ինչ-որ հարցերի շուրջ ստեղծվող օնլայն հանրագրեր և, միգուցե, ստորագրել եք դրանք։ ⠀ Իրավական պետության մեջ որպես ակտիվության ձևավորում, մեզ չի կարող չուրախացնել այն փաստը, որ հասարակությունը որոշ հարցերի շուրջ փորձում է այդ միջոցով արտահայտել իր կարծիքը։ ⠀ Բայց եկեք պարզենք՝ արդյո՞ք պետությունը ունի պարտավորություն հետևել այդ հանրագրերին և հաշվի նստել […]

Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Ազգային Ժողովը ընդունել է կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծը! ⠀ Տվյալ օրինագծով տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար նախատեսվում է տուգանք`նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։ ⠀ Վերոնշյալ […]