Ի՞նչ անել, եթե առնչվել ես իրավապահ մարմիններին

Posted Leave a commentPosted in Բլոգ

Եկեք բոլորս խոստովանենք, որ մեզնից և ոչ մեկս ապահովագրված չենք իրավապահ մարմինների հետ առնչվելուց և որևէ հանգամանքով պայմանավորված ոստիկանության բաժանմունքում հայտնվելուց: ⠀ Համոզված եմ, որ մեծամասնությունը կմատնվի խուճապի, սակայն Ձեր իրավունքների իմացությունը համոզված եղեք տվյալ պարագայում կգա Ձեզ օգնության, իսկ պարտականություններ իմանալը կազատի ավելորդ իրավախախտումներից: ⠀ Դե ինչ գնացինք ⠀ Դուք ունեք Ձեզ հետ առնչվող […]

ՀԱՐԵՎԱՆԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ, համարվում ենք հասարակության մի մասնիկը, կամա թե ակամա ամեն օր բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ մեր իրավունքները խաչվում են դիմացինի իրավունքերի հետ: Բոլորս առօրյա կյանքում, եթե ոչ անձամբ, ապա հեռակա կարգով ականատես ենք եղել հարևանների միջև ծագած բազմաթիվ կենցաղային խնդիրների, որոնք զարգանալով անխուսափելիորեն տեղափոխվել են իրավական դաշտ: Մեր քաղաքացիական […]

Ընտանեկան դրամագլուխ կամ մայրական կապիտալ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Տվյալ դրամագլուխը պետական աջակցության հաշվին տրամադրվող գումարն է։ Այն ձևավորվում է երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց գոյացող տոկոսներից, ինչպես նաև պետական աջակցության հաշիվ մուտքագրված օրենքով թույլատրելի այլ մուտքերից։ Մինչ երեխայի 18 տարին լրանալը կապիտալը տնօրինում են նրա հետ բնակվող օրինական ներկայացուցիչը՝ ծնող, խնամակալ կամ որդեգրող։ Սակայն վեջիններս չեն […]

Ինչ հետևանք կարող է ունենալ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը

Posted Leave a commentPosted in Բլոգ

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերություններն առաջանում են աշխատանքային պայմանագրի կնքմամբ: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ աշխատողը աշխատում է, իր աշխատանքի դիմաց ստանում է վարձատրություն՝ առանց գործատուի հետ գրավոր աշխատանքային պայմանագիր կնքելու: Այս կերպ գործատուն խուսափում է համապատասխան հարկերից: Այսպիսով սա կհամարվի անօրինական աշխատանք: Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները […]

Ծնողական իրավունքներից զրկումը

Posted Leave a commentPosted in Բլոգ

Այսօր կխոսենք շատ կարևոր թեմայի, այն է` ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների շուրջ: Նախ և առաջ պետք է նշենք, որ ծնողական իրավունքներից զրկելու գործընթացը բխում է անմիջականորեն երեխայի շահերի պաշտպանությունից: Տվյալ հարցը կարգավորվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքով: Մասնավորապես, օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող […]

Ինչպես վարվել երբ գտնում եք, որ դարձել եք վիրավորանքի կամ զրպարտության զոհ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2010 թվականից վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության քրեական նորմերը ապաքրեականացվել են: Այժմ պաշտպանությունն իրականացվում է քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Եթե դուք գտնում եք, որ դարձել եք վիրավորանքի կամ զրպարտության զոհ եւ ցանկանում եք պաշտպանել ձեր արժանապատվությունը օրենքով սահմանված միջոցներով, նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հայտարարությունը կատարվել է հրապարակային եղանակով։ Հրապարակային […]

Ի՞ՆՉ Է ԿՏԱԿԸ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Կտակ կարող է անել ցանկացած գործունակ քաղաքացի անձամբ: Չի թույլատրվում կտակ անել ներկայացուցչի միջոցով: Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, զրկել ժառանգության իրավունքից օրենքով հաստատված ժառանգներին: Եթե կտակվել է գույք երկու կամ մի քանի ժառանգների, ապա գույքը […]

Կարելի է՞ արդյոք գաղտնի ձայնագրել խոսակցություն

Posted Leave a commentPosted in Բլոգ

Կարելի է՞ արդյոք գաղտնի ձայնագրել խոսակցություն: Կարծում եմ շատերս ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ տարբեր պատճառներից ելնելով ցանկություն է առաջացել ձայնագրել տեղի ունեցող խոսակցությունը: Սակայն քչերս ենք տեղյակ, որ խոսակցություն ձայնագրելը հետագայում կարող է հանգեցնել օրենքի խախտման և դրանից բխող պատասխանատվության: Իսկ ինչպե՞ս է վերջիվերջո այս հարցը կարգավորվում: ՀՀ ներպետական օրենսդրությունը չի նախատեսում խոսակցություն ձայնագրելու […]

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՂԻ ՀԱՐԿԸ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐՏՔԸ ՉՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱԴԱՐԵԼ

Posted Leave a commentPosted in Բլոգ

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: ՀՀ Հողային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2001 թ. հունիսի 15-ից, սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարել դատական կարգով մի քանի հիմքերով, որոնցից է … 5) հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա […]

Դեղերի լիցենզավորում

Posted Leave a commentPosted in Բլոգ

Դեղերի վաճառքը և արտադրանքի բարձր որակի և անվտանգության ապահովումը կարևոր դեր են խաղում առողջապահության ոլորտում: Այդ իսկ պատճառով մենք այս հոդվածում կուսումնասիրենք օրենքով սահմանված դեղատնային գործունեության, ինչպես նաև դեղերի արտադրության լիցենզիա ստանալու համար նախատեսված պայմանները: Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի` դեղերի մանրածախ իրացումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարվում է միայն դեղատներում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին […]