Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ինչպե՞ս վերցնել ՎԱՐԿ և չմնալ առանց տուն․․․

Ինչպե՞ս վերցնել ՎԱՐԿ և չմնալ առանց տուն․․․
Վարկ վերցնելիս շատերն առնչվում են հետևյալ խնդրի հետ. մի որոշ ժամանակ վարկը ինչ-ինչ պատճառներով չմարելուց հետո իմանում են, որ գործը հասել է Դատարան, իսկ գումարն ավելի մեծ է, քան պատկերացնում էին։
Ինչպե՞ս վարվել այդ դեպքում և ինչի՞ է նման իրավիճակ տեղի ունենում։
Արդյո՞ք Դուք Վարկը վերցնելիս կարդացել եք Ձեր վարկային Պայմանագիրը: Տեսե՞լ եք, որ Պայմանագրում առկա են ժամկետանցի համար նախատեսված տույժեր և տուգանքներ, և երբ Դուք ինչ-ինչ պատճառներով սկսում եք ժամկետանցել Ձեր վարկային պարտավորվածություննը ըստ Ձեր ժամանակացույցի, սկում են գործել Պայմանագրի վերոնշյալ դրույթներն ու կետերը, այսինքն՝ կուտակվել տույժերը և տուգանքները։
Այո, դա օրինաչափ է։ Այո, Դուք ինքներդ տալիս եք Բանկին կամ Վարկային կազմակերպությանը նման թույլտվություն՝ ստորագրելով Պայմանագիրը, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Պայմանագրում առկա բացառապես բոլոր կետերին։
Ինչու՞ է գործը հասնում Դատարան։ Սովորաբար Պայմանագրով նախատեսված է լինում Դատարան դիմելու վերաբերյալ կողմի իրավունքը կողմերից մեկի Պարտականությունները խախտելու կամ ոչ պատշաջ կատարելու դեպքում ։
Երբ տեսնում եք, որ գործն արդեն Դատական կամ Հարկադիր կատարման փուլում է, առաջնահերթ փորձեք կապնվել Ձեր Բանկի կամ Վարկային կազմակերպության հետ և ճշտել՝ հնարավո՞ր է արդյոք գտնել հաշտության եզրեր։ Ընդունեք մի պարզ իրականություն՝ երկու կողմերին էլ ավելի նպատակահարմար է գալ հաշտության։
Եթե ժամկետանցի մասին իմացել եք ավելի վաղ, քան մինչև Դատական կամ Հարկադիր Կատարման փուլ հասնելը, ապա փորձեք ճշտել Բանկից կամ Վարկային կազմակերպությունից, թե ինչ է հարկավոր անել, ժամկետանցը մարելու և կրկին ժամանակացույցով վճարումներ կատարելու համար։ Ձեր՝ Պայմանագրի դրույթները չկատարելու հետևանքով կուտակված տույժերը և տուգանքները օրինաչափ են, և Դուք կրում եք պարտավորվածություն դրանք վճարելու։
Եթե Դուք նոր եք պատրաստվում ձևակերպել վարկ կամ ցանկանում եք ձևակերպել կրկին անգամ, պարզապես հետևեք մի քանի պարզ խորհրդի, ապագայում բացասական հետևանքներից և «վստահություն չներշնչող» ԱԿՐԱ վարկային պատմությունից խուսափելու համար։
1. Պայմանագիրը ստորագրելուց առաջ մանրամասն ծանոթացեք դրա բոլոր պայմաններին ու դրույթներին, մի շտապեք, օգտագործեք Ձեր իրավունքներին ու պարտականություններին ծանոթանալու համար հատկացված ժամանակը, եթե ունեք կասկածներ կամ որևէ դրույթներ թվում են Ձեզ կասկածելի կամ անհասկանալի՝ ճշտեք Բանկի աշխատակցից, խնդրեք պարզաբանել։
2. Նաև ճշտեք աշխատակցիծ, թե ինչպես են կուտակվում տույժերը և տուգանքները և ինչ բացասական հետևանքի կարող է բերել ժամկետանցը:
3. Մի կորցրեք Ձեր ժամակացույցը և կատարեք վճարումները ճիշտ ժամանակին:

Related Posts

AllEscort