Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դատական պաշտպանության և դատարան դիմելու իրավունքի հետ կապված հիմնահարցերը լայնորեն տարածված հիմնախնդիրներից է այսօր։ Այսպիսով, որոշել ենք անդրադառնալ այդ հիմնահարցին փոքրիկ հոդվածի տեսքով։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված է հետևյալը․ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:
Սկսենք յուրաքանչյուր ոք հասկացությունից։ Այսպես, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ նշանակում է բոլոր այն անձինք, անկախ ՍԵՌԻՑ, ՏԱՐԻՔԻՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ, ՌԱՍԱՅԻՑ, ԱԶԳԱՅԻՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ և այլն։ Այլ կերպ ասած ԲՈԼՈՐԸ ունեն իրավունք դիմելու դատարան և պահանջել վերականգնել իրենց խախտված իրավունքները։
Հաջորդիվ անդրադառնանք «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» եզրույթներին։ Որո՞նք են դրանք և որտե՞ղ են դրանք ամրագրված։ Այսպես, բոլորիս իրավունքները և ազատություններն ամրագրված են ՀՀ օրենսդրությունում։ Առաջնահերթ դրանք ամրագրված են Գերակա օրենքում՝ Սահմանադրորությունում։ Սահմանադրությունում տեղ են գտել անձից անօտարելի իրավունքները, որոնք ենթակա չեն սահմանափակման կամ փոփոխման, բացառությամբ հենց Սահմանադրության սահմանված դեպքերի։ Դատարան դիմելու իրավունքը ևս համարվում է սահմանադրորեն անձին տրամադրված իրավունք։
Անհրաժեշտ է անդրադառնալ նաև դատական պաշտպանության իրավունքից օգտվելու միջոցից։ Ինչպե՞ս կարող ենք օգտվել դատական պաշտպանության հնարավորությունից։
Սա հասկանալու համար առջնահերթ հասկանանք դատարանների կառուցվածքը և դրանց տարբերությունները։ Այսպես, Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգը՝ Առաջին ատյանի դատարաններ, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան։ Առաջին ատյանի դատարաններ իրենց հերթին լինում են Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ և մասնագիտացված դատարաններ։ Այդպիսի մասնագիտացված դատարաններ են համարվում վարչական և սնանկության գործերով դատարանները։ Առաջին ատյանի դատարանները զբաղվում են քաղաքացիական և քրեական գործերով։ Վարչական դատարանները լուծում են վեճերը, որոնք առաջացել են քաղաքացու և պետական մարմիննեի միջև և որոնք առաջացել են պետական մարմնի կողմից իրականացված վարչարարության արդյունքում։ Սնանկության գործերով դատարանները լուծում են քաղաքացիների և ֆիզիկական անձանց անվճարունակության հետ կապված հարցերը։ ՀՀ դատական համակարգի և յուրաքանչյուր դատարանի գործառույթները կներկայավեն հաջորդիվ՝ առանձին հոդվածների տեսքով։ Այսպիսով, հետևե՛ք մեր էջին և եղեք տեղեկացված։
Այսպես, անդրադառնանք բուն դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնահարցին։ Ինչպե՞ս ենք օգտվում այդ իրավունքից։
Սկսենք քաղաքացիաիրավական և վարչաիրավական վեճերից, որից հետո կվերլուծենք և քրեական դատավարության որոշակի առանձնահատկություններ։ Այսպես, քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական վեճի առաջացման դեպքում անձը անձամբ դիմում է դատարան, խնդրելով պաշտպանել իր իրավունքներն ու ազատութունները։ Անձը դատարանին ներկայացնում է հայցադիմում, որին կցում է համապտասխան ապացույց փաստաթղթերը, պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը և իր անձը հաստատող որևէ ապացույց։ Հայցադիմումին կցվում են նաև այլ փաստաթղթեր, որոնց ցանկը սպառիչ ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։ Իդեպ, անձը կարող է իր դատարան դիմելու իրավունքից օգտվել կամ անձամբ կամ էլ ներկայացուցչի /փաստաբանի/ միջոցով։
Ինչ վերաբերում է քրեական հարցերին, ապա այստեղ ընթացակարգը մի քիչ այլ է։ Այս դեպքում գործ ունենք հանցագործությունների հետ, որոնց սպառիչ ցանկը ներկայացված է ՀՀ քրեական օրենսգրքում։ Մինչև դատավարության փուլը, քրեական դատավարությունը անցնում է նախաքննության փուլը, որն իրենից ներկայացնում է քրեական գործի բացահայտումը քննիչի կողմից։ Ապացույցները հավաքելուց և ամբողջ նախաքննական պարտադիր ընթացակարգերն անցնելուց հետո քննիչն իր մեղադրական եզրակացությունն ուղարկում է դատախազին, վերջինս էլ առարկություններ չունենալու պարագայում, այդ եզրակացությունն ուղարկում է դատարան։ Այդ եզրակացության հիմքով էլ սկսվում է քրեական դատարանի դատական ընթացակարգը։
Այսպես, Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հետ անհամաձայնությունների դեպքում, անձը իրավասու է կայացված դատավճիռը մեկամսյա ժամկետում բողոքարկել վերադաս դատարան՝ վերաքննիչ դատարան։ Եվ, ի վերջո, վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հետ անհամաձայն լինելու դեպքում նույնպես անձը իրավասու է բողոքարկել ՀՀ ՎՃռաբեկ Դատարան, որի կայացրած որոշումներն վերջնական են և ենթակա չեն բողոքարկման։ Այսքանով, ավարտվում է ներպետական դատական համակարգի բողոքարկման ատյանները և Վճռաբեկ դատարանի որոշումը մտնում է օրինական ուժի մեջ։

Related Posts

AllEscort