Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ընտրական իրավունքը


ՀՀ Սահմանադրությամբ մարդու ընտրական իրավունքը ամրագրված է քաղաքական իրավունքների շարքում: Ընտրական իրավունքը կարող է լինել ակտիվ և պասիվ:
Ակտիվ ընտրական իրավունքը անձի ընտրություններին մասնակցելու, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու (քվեարկելու) իրավունքն է: Իսկ պասիվ ընտրական իրավունքը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրՎելու իրավունքն է:
Ակտիվ ընտրական իրավունքները իրականացնելու համար Սահամադրությամբ հստակ տրվում է նախապայման, այն է՝ անձը պետք է լինի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի: Քաղաքացիության մասով բացառություն են կազմում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ավագանի, գյուղապետ/քաղաքապետ ) ընտրություններին և տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը: Այս հարցը կարգավորվում է օրենքով:
Մինչև 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի Հանրապետությունում անց էին կացվում 2 համապետական ընտրություններ, դրանք էին՝ Ազգային ժողովի և Նախագահի ընտրությունները: Սակայն 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, երբ անցում կատարեցինք կառավարման պառլամենտական ձևին Հայաստանի Հանրապետությունում այլևս մեկ համապետական ընտրություններ են անցկացվում՝ Ազգային ժողովի, իսկ Վարչապետը՛ պետության գլուխը ընտրվում է Ազգային ժողովի կողմից, Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:
Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների և 2016 թվականին ընդունված Ընտրական օրենգրքի համաձայն Ազգային ժողովի ընտրություններին կարող են մասնակցել քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք, ովքեր ազատազրկվել են ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար:

Related Posts

AllEscort