Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ամուսնության գրանցում

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսիններից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ(ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ) մարմնում:

Ամուսնության պետական գրանցման համար հիմք է հանդիսանում ամուսնացող անձանց համատեղ դիմումը:

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքի հասած լինելը:

Ամուսնության մասին համատեղ դիմումի մեջ պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները՝

ա) ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.

բ) ամուսնացող անձանց կողմից ընտրվող ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

գ) ընտանեկան դրությունը.

դ) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.

ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ամուսնության մասին համատեղ դիմումի հետ միառժամանակ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը

բ)եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ,ապա նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:

գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությանը ՀՀ քաղաքացիների հետ, ապա այս դեպքում ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

Ամուսնության պետական գրանցման ժամկետները՝

Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմինը՝ ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը: Սակայն հնարավոր են հարգելի պատճառներ, որոնց առկայության ժամանակ, ամուսնության գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել: Այդ պատճառներն են՝

1) ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը.

2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական).

3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:

5) Հայաստանի Հանրապետությունում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատև ժամանակով մեկնելու (բացակայելու) դեպքում.

6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:

Վերոնշյալ պատճառները, պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով(կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան և հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ):

Նաև ամուսնության պետական գրանցման ժամկետը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թույլտվությամբ:

ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է մերժել ամուսնության պետական գրանցումը, եթե առկա են Հայաստանի Հանրապետության

ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքներ: Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրառման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):

Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով:

Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել հանդիսավոր պայմաններում:

Նյութը պատրաստեց՝ Ե.Արզիկյանը

Սիրով LAWSUIT թիմ

Related Posts

AllEscort