(ՀՀ աշխատանքային օրենսգիրք՝ 176 հոդված)
Դա հնարավոր այն դեպքերում, երբ՝
- Ձեր կինը հղի է կամ նոր է ծննդաբերել, կամ էլ այն դեպքում, երբ ունեք մինչև մեկ տարեկան երեխա և Ձեր կնոջն անհրաժեշտ է Ձեր օգնությունը՝ դուք կարող եք պահանջել արձակուրդ, բայց ՀԻՇԵ՜Ք, որ դրա ընդհանուր տևողությունը ՉԻ ԿԱՐՈՂ գերազանցել 2 (երկու) ամիսը;
- ունեք հաշմանդամության կարգ կամ Ձեր ընտանիքի հիվանդ անդամին անհրաժեշտ է խնամք, ապա, բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, դուք իրավունք ունեք պահանջել չվճարվող արձակուրդ, սակայն ՉՄՈՌԱՆԱ՜Ք, որ այն ՉԻ ԿԱՐՈՂ լինել 30 (երեսուն) օրից ավելի, մեկ տարվա ընթացքում;
- պատրաստվում եք ամուսնանալ, բայց չե՞ք կարողանում համատեղել աշխատնքն ու նախապատրաստական աշխատանքները․ պետք չէ՜ անհանգստանալ, պարզապես օգտվեք Ձեր իրավունքից՝ վերցնելով սահմանված եռօրյա (3 աշխատանքային օր) արձակուրդը և գտեք Ձեր երազանքների հարսանեկան զգեստը;
- Դուք կարող եք չվճարվող արձակուրդ պահանջել նաև ընտանիքի մահացած անդամի հողարկավորությունը կազմակերպելու համար, որը ՉԻ ԿԱՐՈՂ պակաս լինել քան 3 (երեք) օրը։