Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ի՞ՆՉ Է ԾՆՈՂՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ Ե՞ՐԲ Է ԱՅՆ ԳԱՆՁՎՈՒՄ

ՀՀ ընտանեկան օրենսդրության համաձայն ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։

Ծնողների՝ երեխաներին պահելու պարտականությունն անմիջապես վերաբերում է ինչպես իրենց դաստիարակության և այլ ոչ նյութական պարտականություններին, այնպես էլ երեխաների ֆինանսական կարիքներին։

Այսպես, օրենսդրությունը սահմանում է ալիմենտային պարտավորությունները սահմանելու երկու կարգ՝ դատական և արտադատական։ Արտադատական կարգը սահամանելու դեպքում ծնողները համաձայնություն են կնքում միմյանց միջև ալիմենտային պարտավորությունների կարգն ու չափը սահմանելու վերաբերյալ։ Բացի այդ, այդ պարտավորությունները կարող են սահմանվել դատական կարգով՝ ծնողներից մեկի հայցադիմումի հիման վրա։

Ի դեպ, անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ ալիմենտային պարտավորությունների համար անհրաժեշտ պայման չէ ամուսնալուծված լինելը։ Օրենսդրությունը սահամանում է ալիմենտ բռնագանձելու հնարավորություն ամուսնության մեջ գտնվող, բայց երեխաների նյութական պահանջների բավարարման գործընթացին չմասնակցող ամուսնուց։

 

Related Posts

AllEscort