Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Արժե՞ արդյոք վերցնել հիփոթեքային վարկ:

Տվյալ հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հիփոթեքի թե՛ դրական, և թե՛ բացասական կողմերը:

Որո՞նք են դրական կողմերը:

* Հիփոթեքային վարկը հնարավորություն է տալիս անձանց իսկույն ձեռք բերել սեփական բնակարան և բնակվել, այնտեղ հիփոթեքային վարկի և առ ու ծախի պայմանագրերի կնքումից անմիջապես հետո:

* Գույքի (բնակարանի) շուկայական գնի աճը ազդեցություն չի ունենում Ձեր գույքի վրա.այսինքն, Դուք ամբողջ ընթացքում մարում եք սկզբնական արժեքը, որով գույքը ձեռք եք բերել, որը չի կարող ավելանալ շուկայական գնի աճի պայմաններում:

Ինչ վերաբերում է բացասական կողմերին, ապա այստեղ պետք է հաշվի առնել, որ.

* Մինչ հիփոթեքային վարկի մարումը վարկառուն չի կարող ամբողջովին տնօրինել տվյալ գույքը: Այսպես, օրինակ՝ վարկառուն չի կարող փոխանցել գույքը 3-րդ անձանց վարձակալության պայմանագրով:

* Սահմանափակումների հետ կապված, հարկ է նաև նշել, որ գույքը գտնվում է գրավի տակ և հիփոթեքային վարկի չվճարելու դեպքում Բանկն իրավունք ունի դադարեցնել վարկային պայմանագիրը, հարկադիր կատարման միջոցով վաճառել գույքը և ստացված գումարի շրջանակներում կատարել բռնագանձում:

Վերոգրյալի հետ կապված պետք է հաշվի առնել, որ գրավի տակ գտնվող բնակարանի վրա չի տարածվում ԴԱՀԿ-ի մասին այն օրենքը , ըստ որի բռնագանձում չի տարածվում անձի միակ այն բնակարանի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր: Այսինքն, եթե անգամ գրավադրված գույքը համարվի մշտական բնակության միակ վայր, միևնույնն է վերջինիս վրա կտարածվի բռնագանձում:

Ամփոփելով վերոգրյալը, գալիս ենք այն եզրահանգման, որ հիփոթեքային վարկ արժե ձևակերպել այն դեպքում, երբ համոզված եք, որ վճարելու պարտավորությունը կկատարեք պատշաճ կերպով; Եթե համոզված եք հիփոթեքային վարկ վերցնելու որոշման մեջ, ապա կարող եք դիմել մեզ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման թե՛ ֆորմալ. և թե՛ բովանդակային հարցերին մանրամասն ծանոթանալու համար

Related Posts

AllEscort