Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Աշխատողների թվի կամ հաստիքի կրճատում

Երբեմն Մեզ ազատում են աշխատանքից, հիմնավորելով որ հաստիքի կրճատում է: Հիմա փորձենք հասկանալ, թե որ դեպքերում գործատուն ունի իրավական հիմքեր աշխատողների թվի կամ հաստիքի կրճատում անելու:

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, որը կարգավորում է աշխատանքային իրավահարաբերությունները, գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, այսինքն ազատել աշխատանքից աշխատողին, արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով:

Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ` մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ):

Աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատում կարող է տեղի ունենալ նաև կազմակերպության վերակազմակերպման դեպքում:

Աշխոտողները իրավունք ունեն ստանալ տեղեկություններ` աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատումների դեպքում իրականացվելիք միջոցառումների մասին:

Որևէ այլ հիմք, որը կարող է պատճառ հանդիսանալ աշխատողների թվի կամ հաստիքի կրճատման, ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում, հետևաբար այլ հիմքով ազատումը՝ հաստիքի կրճատման անվան ներքո, ոչ իրավական են :

Եթե Ձեզ մոտ մնացին հարցեր հետևյալ թեմայից, կամ ունեք խնդիրներ այս թեմայով, դիմեք Մեզ, և Մենք կաջակցենք Ձեզ այդ հարցում:

Սիրով Lawsuit թիմ:

Related Posts

AllEscort