Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ինչպե՞ս երկարացնել հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն դեկրետային արձակուրդ տրամադրվում է յուրաքանչյուր կնոջ։ Արձակուրդը ներառում է այն ժամանակահատվածը, որը տրամադրվում է կնոջը հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար, որոնցից մեկ ու կես տարին վճարվում են, իսկ մնացած ժամանակահատվածը վճարման ենթակա չէ:

Հղիության և ծննդաբերության արձակուրդը Ձեզ է տրամադրվում բժշկական տեղեկանքի հիման վրա, որը Դուք պետք է ներկայացնեք հաշվապահություն։ Երկարացնել այդ արձակուրդը Դուք կարող եք օրինակ՝ եթե ներկայացնեք դիմում ամենամյա հերթական արձակուրդը ստանալու համար, մինչև դեկրետային արձակուրդը։

Հղիության և ծննդաբերության համար տրամադրվում է 140 օր, որոնք վճարվում են միաժամանակ՝ 70 օր տրամադրվում է հղիության համար և 70 օր որպես ծննդաբերության շրջան:

Բարդ ծննդաբերության դեպքում Ձեզ հասնում է 155 արձակուրդային օր որոնցից 70 օր` հղիության համար և 85 օր որպես ծննդաբերության շրջան։

Միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում Ձեզ հասնում 180 արձակուրդային օր՝ 70 օր` հղիության և 110 օր` ծննդաբերության համար։

Եթե Դուք Ձեզ վատառողջ եք զգում, Դուք իրավունք ունեք վերցնեք Ձեզ հասնող ամենամյա հերթական արձակուրդը և գործատուն պարտավոր է այն Ձեզ տրամադրել, անկախ Ձեր աշխատանքային ստաժից։

Մինչև 1․5 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը վճարվում է 40%-ի չափով, աշխատավարձի միջին գումարի չափով 24 ամսվա համար։ Այն կարող եք ստանալ Ձեր գործատուին ներկայացնելով դիմումը, երեխայի ծնունդը հաստատող վկայականը և մյուս ծնողի աշխատավայրից փաստաթուղթ, որով կհավաստվի, որ նա չի վերցրել երեխայի խնամքի համար արձակուրդ։

Մինչև 1․5 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտվելուն պես, Դուք կարող եք գրավոր դիմումով երկարացնել այն մինչև 3 տարի, սակայն այդ մնացած 1․5 տարին չի վարձատրվի գործատուի կողմից։

Ձեզ հասանելիք բոլոր տեսակի արձակուրդներից օգտվելուց հետո, կարող եք ստանալ Ձեր ամենամյա արձակուրդը, եթե այն չէիք օգտագործել մինչև ծննդաբերություն։

Օրենքով այլ տեսակի արձակուրդ նախատեսված չէ։

Իսկ դուք գիտե՞իք, որ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը հասնում է նաև ՊԱՊԱՆԵՐԻՆ: Այո, այո հայրերն էլ կարող են օգտվել այդ հիանալի հնարավորությունից և խնամել երեխային մինչև 3 տարեկան, չէ՞ որ մայրիկները առանց այն էլ կատարում են շատ դժվար գործ՝ 9 ամիս պաշտպանում են փոքրիկներին արտաքին վտանգներից։

Related Posts

AllEscort