Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ՈՐ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

2017թ․ ուժի մեջ է մտել ՀՀ օրենքը, որն ուղղված է ՀՀ տարածքում ընտանեկան բռնության դեպքերի կրճատմանն և խոցեելի ու անօգնական անձանց իրավունքների պաաշտպանությանը։

Այսպես, ի՞նչն է համարվում ընտանեկան բռնություն․

* Եթե եվրոպական երկրներից որևէ մեկում ծնողը փողոցում ականատեսի առջև հարվածի իր երեխային, անկախ դրա նպատակներից, նման վարքագիծը միանշանակ անհետևանք չի մնա։ Միևնույն ժամանակ, երեխան ինքը, անկախ տարիքից, կարող է դիմել ոստիկանություն, եթե ծնողը իր վրա ձեռք է բարձրացնում։ Այսպիսով, ընտանեկան բռնության կլասիկ և ամենատարածված տարբերակը ֆիզիկական բռնությունն է՝ ծեծը։

* Ամերիկյան դատական պրակտիկայում առկա է մի դեպք, երբ ամուսինը սեռական հարաբերություն է ունեցել իր կնոջ հետ՝ վերջինիս քնած լինելու ժամանակ, սակայն, ինչպես հետագայում մեկնաբանվել է դատարանի կողմից՝ անգիտակից վիճակում։ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել կնոջ բռնաբարություն՝ կատարված ամուսնու կողմից, և դատապարտել վերջինիս ազատազրկման։ Նմանատիպ դեպքերը դասվել են ընտանիքում սեռական բռնությունների շարքին, քանի որ ամուսինը նախապես չի ստացել իր կնոջ համաձայնությունը։ Այսպիսով, սեռական բռնությունը ընտանիքում նույնպես հնարավոր է։ Ամուսիններից մեկը կարող է դառնալ մյուսի սեռական ոտնձգության զոհը, եթե վերջիններիս միջև սեռական ակտը տեղի է ունեցել ոչ փոխադարձ համաձայնությամբ։

* «Женщина – лучший друг человека». Այս արտահայտությունը, ցավոք, շատ տարածված է մեր իրականությունում։ Հաճախ տղամարդիկ հենց այսպես են վերաբերում իրենց կանանց, պարբերաբար հիշեցնելով նրանց, որ իրենց տեղը խոհանոցում է, նրանք տղամարդու սեփականությունն են և չունեն իրավունքներ՝ միայն պարտականություններ։ Կանայք էլ, իրենց հերթին, սովոր են անհարգալից վերաբերվել իրենց տղամարդկանց, եթե նրանք ավելի քիչ են աշխատում, քան հարևան Վարսենիկի ամուսինը, կամ մեկ ադամանդ ավելի քիչ են գնել, քան իրենց ընկերուհի Հեղինեի սիրեցյալը։ Վերջին հաշվով, երկու դեպքերում էլ, այս կամ այլ կերպ ճնշվում և ցածրացվում է անձանց արժանապատվությունը, որոնք էլ հոգեբանական բռնության վառ օրինակներ են։ Այո, հոգեբանական բռնությունը ընտանեկան բնության երրորդ տեսակն է։

* Ծնողները հաճախ դաստիարակչական նկատառումներից ելնելով զրկում են իրենց երեխաներին սնունդից կամ կրթության իրավունքից /թույլ չեն տալիս գնալ դպրոց, ընդունվել համալսարան և այլն/ կամ այլ կերպ սահմանափակում են երեխաների իրավունքները, որոնք նյութապես կախված են իրենցից։ Սա ընտանիքում տնտեսական բռնության տիպիկ տարբերակ է։

Իսկ ովքե՞ր կարող են դառնալ ընտանեկան բռնության զոհ։ Զոհ կարող են դառնալ կանայք, տղամարդիկ, երեխաները, որդեգրողներն ու որդեգրվածները։ Այսպիսով, անկախ սեռից և տարիքից, յուրաքանչյուր ոք կարող է դիմել համապատասխան մարմին և հաղորդում տալ այն մասին, որ նա դարձել է ընտանեկան բռնության զոհ։

Հորդորում ենք մոռանալ «ամոթ է», «հայեցի չէ», «բա ի՞նչ կմտածեն հարևանները/բարեկամները» արտահայտությունները։ ՀՀ օրենսդրությունը խստորեն արգելում է ընտանեկան բռնությունը ՀՀ տարածքում և բոլոր նրանք, ովքեր բռնության են ենթարկում իրենց ընտանիքի անդամներին, պետք է կրեն համապատասխան անբարենպաստ հետևանքները՝ պատասխանատվության տեսքով։

Related Posts

AllEscort