Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ծնողական իրավունքից զրկումը

Հաճախ պարզվում է, որ ամուսնալուծությունից հետո երեխայի մայրը/հայրը սպառնում է մյուս ծնողին ծնողական իրավունքի զրկմամբ, բայց ի՞նչ իրավունքներ ունի ծնողը, և արդյոք խելամիտ է սպառնանքը ?

Ծնողական իրավունքից զրկելը հեշտ չէ և Ձեզ չեն կարող զրկել այդ իրավունքից, եթե Դուք :

1) Կատարում եք Ձեր ալիմենտային պարտավորությունները, այսինքն երեխայի ապահովման համար Ձեր ֆինանսական ներդրումներներն ենք կատարում (սա պարտադիր է նույնիսկ ծնողական իրավունքից զրկված ծնողի համար):

2) Դուք չեք վարում երեխայի համար վտանգավոր կյանքի ուղի, այսինքն` չեք զբաղվում թմրամոլությամբ, ալկոհոլիզմով, չունեք վտանգավոր հոգեկան շեղումներ:

3) Չունեք կատարած առանձնահատուկ վտանգավոր հանցագործություններ կամ դատվածություն:

4) Երեխայի կամ Ձեր նախկին կնոջ նկատմամբ չեք կիրառել բռնի ուժ, այլ տեսակի հանցագործություն, որը ուղղված է եղել իրենց կամ ընտանիքի մյուս անդամների դեմ:

Եթե Դուք կատարում եք այս դրույթները, ապա Ձեզ չեն կարող զրկել ծնողական իրավունքներից, իսկ եթե խախտել եք այս վերոնշյալներից ընդամենը մեկը, որը կապված չէ հանցավոր գործունեության կամ անբուժելի կախվածության/հիվանդության հետ և պատրաստ եք ուղղվել, ապա դատարանը կընդառաջի Ձեզ:

Հետաքրքիր է իմանալ նաև, որ անգամ եթե ծնողը զրկվում է իր ծնողական իրավունքից, երեխան պահպանում է այդ ծնողից ժառանգելու իրավունքը:

Related Posts

AllEscort