Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ անհաջող կերպով որևէ խանութում իր եք կոտրել կամ վնասել

Ինչպե՞ս լեզու գտնել վաճառասրահի բարկացած սեփականատիրոջ հետ, որը համառորեն պնդում է, որ Դուք վճարեք կոտրված կամ վնասված ապրանքի դիմաց։

Այս հարցերի պատասխանը մեզ տալիս է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որում հստակ ասվում է , որ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պատահական կորստի կամ պատահական վնասի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Հետևաբար, քանի դեռ այդ ապրանքը Դուք չեք գնել և այն թե՛ փաստացի, թե՛ իրավաբանորեն պատկանում է <<խանութին>>, ոչ ոք հիմք չունի Ձեզանից պահանջելու վճարել կոտրված ապրանքի դիմաց։

Ունի՞ արդյոք վաճառասրահի սեփականատերը դատարան դիմելու իրավունք։ Իհա՛րկե։ Ձեր կողմից պատճառված վնասի դիտավորության ապացուցումը կլինի ամբողջ դատավարական պրոցեսի հիմքը, ինչը, կարծում ենք, սեփականատիրոջը որևէ շահավետ արդյունքի չի բերի, մանավանդ երբ դատական ծախսերը կարող են լինել ավելի շատ, քան կոտրված ապրանքի գինը։

Լինենք զգույշ առևտրի կենտրոններում, բայց միևնույն ժամանակ տիրապետենք մեր իրավունքներին։ Այդ նպատակով ակտիվ հետևեք մեր փոքրիկ տեղեկատու-հոդվածներին, որոնց շնորհիվ, հուսանք, մի օր Ձեր օգտին մեծ առավելությամբ կանդրադառնա կյանքի այս կամ այն իրավիճակը:

Related Posts

AllEscort