Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ինչպե՞ս և ամենակարևորը ե՞րբ տեղեկացնել գործատուին Ձեր հղիության մասին։ Արդյո՞ք Դուք պարտավոր եք տրամադրելու այդ ինֆորմացիան անմիջապես դրա մասին տեղեկանալուց հետո։

  • ● Նախ և առաջ նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարտադրում կնոջը հղիության մասին տեղեկանք ներկայացնել, որևէ կին հղիության մասին տեղեկանալուց հետո պարտավորություն չի կրում դրա մասին տեղյակ պահելու գործատուին։
    ● Սակայն բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ գործատուին դրա մասին չտեղեկացնելը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների թե՛գործատուի, թե՛ Ձեր համար, հետևաբար հղիության ինչ որ փուլում դրա մասին տեղյակ պահելը ապահովում է գործատուին Ձեզ փոխարինող աշխատակից գնտելու ժամանակով, իսկ Ձեր համար հնարավորություն է օգտվելու օրենսդրորեն Ձեզ վերապահված մի շարք իրավունքներից։
    ● Շատ հաճախ գործատուն իր իսկ ներքին կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով նախատեսում է նորմեր, որոնք կարգավորում են սույն իրավահարաբերությունները և որոնք պարտադիր են Ձեզ համար։ Այսինքն, Ձեր գործատուն կարող է պահանջել Ձեզանից հղիության ինչ-որ փուլում դրա մասին նրան զգուշացնելու մասին։
    ● Միևնույն ժամանակ հարկ ենք համարում Ձեր ուշադրությունը բերել այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2․1 ենթակետով սահմնաված երաշխիքներից օգտվելու համար ամեն դեպքում հարկավոր է ներկայացնել տեղեկանքը հղիության մասին, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի օգտվել տվյալ հոդվածով սահմանված երաշխիքներից, այն է ՝աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում. հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։
    ● Մի ընկճվեք հղիության մասին խոսելուց և բարձրաձայնելուց, հղի լինելը թերություն չէ, այն կնոջ կյանքում ֆիզիոլոգական վիճակ է, որը մի շարք իրավական նորմերով կարգավորումներ է ստացել։

Related Posts

AllEscort