Եթե Ձեր աշխատանքային գրաֆիկն ըստ պայմանագրի օրական 8 ժամ է, իսկ Ձեր աշխատանքը կրում է այնպիսի բնույթ, որ Դուք չեք կարողանում վայելել Ձեր մեկ ժամ հանգիստը և աշխատում եք փաստացի 9 ժամ․ ապա այստեղ ծագում է հարց՝ արդյո՞ք գործատուն պարտավոր է Ձեզ վճարել օրական հավելյալ մեկ ժամ աշխատանքի համար։
Առաջարկում ենք Ձեզ 2 տարբերակ՝
- Կամ խոսել Ձեր գործատուի հետ և պահանջել, որպեսզի նա ստեղծի այնպիսի պայմաններ, որ Դուք Ձեր հանգստի ժամին ստիպված չլինեք աշխատել;
- Կամ պահանջեք Ձեր կողմից կատարված հավելյալ աշխատանքի գումարը, քանի որ գործատուն Ձեզ վճարում է 8 ժամվա համար, այլ ոչ թե 9։
Ցանկանում ենք հիշեցնել այն փաստը, որ Ձեր «լանչի» ժամը, դա Ձեր իրավունքն է անցկացնել այդ մեկ ժամը ըստ Ձեր ցանկության, ոչ մեկ չի կարող ստիպել Ձեզ մնալ աշխատավայրում, կամ առհասարակ, չհանգստանալ այդ մեկ ժամը և դրա փոխարեն աշխատել։
Իսկ եթե Դուք առնչվում եք նման իրավիճակի հետ և չգիտեք, թե ինչպես պայքարել գործատուի դեմ՝ ապա գրեք մեզ, մենք գիտեք թե ինչ է պետք անել!