Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ի՞նչ է իրենից ներկայացնում գտանքը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում գտանքը:

Պատկերացնենք իրավիճակ, երբ երթուղային տաքսիի մեջ պատահաբար գտնում եք մեկ այլ անձի անձնական իր, սակայն այն վերադարձնելու փոխարեն ինչ-որ պատճառով պահում եք Ձեզ (ինչը ակնհայտորեն խրախուսելի չէ): Որոշ ժամանակ անց Ձեզ հետ կապ է հաստատվում ՀՀ ոստիկանությունից և տեղեկացվում եք այդ գույքի գողության առիթով հարուցված քրեական գործի մասին:

Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում և ինչպիսի՞ իրավական հասկացություններ կարող են օգնել Ձեզ:

Համաձայն ՀՀ օրենսդրության՝ որևէ գույք գտնելու դեպքում՝ Դուք պարտավոր եք այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը, իսկ վերջինիս անհայտ լինելու դեպքում՝ գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 180): Եթե Ձեր մեղքով այդ գույքը կորչի կամ վնասվի՝ ապա Դուք՝ այդ գույքի արժեքի սահմաններում՝ գույքային պատասխանատվություն կկրեք նման կորստի կամ վնասվածքի համար։

Անհրաժեշտ է տարբերակել «գտանք» և «տիրազուրկ գույք» հասկացությունները: Վերջինս չունի սեփականատեր կամ դրա սեփականատերը անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Տիրազուրկ անշարժ գույքի դեպքում՝ դրա նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով, որը առանձին ուսումնասիրության կարիք ունեցող իրավական հասկացություն է:

Դուք հայտնվե՞լ եք նմանատիպ իրավիճակում: Ի՞նչ քայլերի եք դիմել խնդիրներից խուսափելու նպատակով: Կիսվեք Ձեր փորձով մեզ հետ և share արեք այս նյութը, որպեսզի ձեր ընկերները ևս լինեն իրազեկված:

Related Posts

AllEscort