Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Կարո՞ղ եմ արդյոք վստահ լինել բանկի կայունության վրա:

Յուրաքանչյուր ոք բանկում գումար պահելու մասին որոշում կայացնելիս երկմտում է. կարո՞ղ եմ արդյոք վստահ լինել բանկի կայունության վրա, չե՞մ տուժի արդյոք, եթե բանկը հանկարծակի լիկվիդացվի կամ սնանկանա: Այս և շատ այլ հարցեր հուզում են բանկի օգտատերերին գրեթե անդադար, քանի որ ոչ-ոք չի ցանկանում տուժել բանկի գործունեության ձախողման հետևանքով: Բանկի լիկվիդացման պատճառներից մեկը նաև լիցենզիայից բանկին զրկելն է:

Այս տհաճ և ռիսկային իրավիճակից խուսափելու համար վստահեք Ձեր գումարը ստաբիլ բանկերին: Այնուամենայնիվ, առաջարկում ենք ուշադրություն դարձնել հետևյալ կետերին.

-Բանկոմատների հետ հաճախակի խնդիրներ. բանկոմատները պարբերաբար բավականաչափ թղթադրամեր չեն պարունակում;

-Աշխատանքային ժամերի նկատելի փոփոխություն, կարճ աշխատանքային օրեր;

-Կտրուկ կրճատվում են մասնաճյուղերը, ներկայացուցչությունները կամ գրասենյակները;

-Պարբերական խնդիրներ դրամային գործարքների հետ;

-Տոկոսադրույքերի անբացատրելի տատանում՝ կախված գործարքի տեսակից (ավանդային տոկոսադրույքի մեծ անկում, վարկային տոկոսադրույքի մեծ բարձրացում և այլն);

-Աշխատակազմի կրճատում:

 

Այս կետերը Ձեզ կօգնեն հասկանալ, որ կա բանկի լիկվիդացման հավանականություն և լինել էլ ավելի ուշադիր հասկանալու համար, թե արդյո՞ք կարիք կա ներդրած գումարը այլ բանկ տեղափոխելու թե ոչ:

Related Posts

AllEscort