Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ընկերոջ կամ Բարեկամի համար վարկ․․․

Պատկերացրեք իրավիճակ:

Ձեր բարեկամը ի տարբերություն Ձեզ գրանցված աշխատող չէ, օրինակ վարորդ է, և նրան շտապ գումար է հարկավոր նոր մեքենա գնելու համար: Նա խնդրում է Ձեր անվան տակ վարկ ձևակերպել: Դուք պատրաստ եք օգնել, վստահում եք Ձեր բարեկամին, սակայն գումարը մեծ է և Դուք միևնույնն է ունեք մտավախություններ գումարի մարման հետ կապված:

Ակնհայտ է, որ ցանկացած դեպքում պատասխանատվությունը Ձեր կամ երաշխավորի ուսերին է: Ի՞նչպես լինել այս դեպքում: Եթե այնուամենայնիվ որոշում եք վարկ ձևակերպել, ճիշտ որոշում կլինի նաև ստացական ձևակերպել Ձեր և բարեկամի միջև: Ստացականը պետք է ներառի պարտքի մարման հստակ օրացույց, որը կհամապատասխանի բանկի կողմից տրամադրած վարկի մարման օրացույցին:

Սակայն, եթե բարեկամը այս կամ այն պատճառներով չվճարի նախատեսված գումարը, Դուք կպարտավորվեք ինքներդ մարել վարկը, և կունենաք հնարավորություն զուգահեռ դատարանով պահանջել պարտքի հարկադիր մարում, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել: Այդ իսկ պատճառով, ստացականի փոխարեն կարելի է կնքել նոտարով հաստատված փոխառման պայմանագիր, ինչը թույլ կտա խուսափել դատարան դիմելուց և Դուք կկարողանակ անմիջապես դիմել պարտքի հարկադիր բռնագանձման: Ավելին՝ եթե վարկը նախատեսվում է որևէ գույքի ձեռքբերման համար, Դուք կարող եք ձևակերպել գույքի գրավով ապահովված վարկ: Այս դեպքում հնարավոր կլինի մարել վարկը այդ գույքի՝ տվյալ դեպքում մեքենայի վաճառքի շնորհիվ:

Այս քայլերը կտրուկ չեն կրճատի ծախսերը կամ ժամանակը, որը կպահանջվի գումարի բռնագանձման համար բարեկամի կողմից պարտքը չմարելու դեպքում, սակայն կերաշխավորի վերջիվերջո գումարը վերադարձնելը:

Related Posts

AllEscort