Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Սիրելի կոլեգաներ,

Եթե իրավաբան ես կամ իրավաբանական ֆակուլտետի ուսանող և ունես իրավունքը պարզ ներկայացնելու տաղանդ, սիրում ես պարզաբանել իրավաբական բարդ և հետաքրքրիր հարցերը, ինչպես նաև մրցակցել և հաղթել, ապա այս մրցույթը հենց քեզ համար է։ Նրանց, ովքեր կարծում են, թե չունեն գրավոր միտք շարադրելու մեծ ջիղ, բայց սիրում են նոր փորձություններ, ևս կոչ ենք անում փորձել իրենց ուժերը:

Մասնակցության պայմանները հետևյալն են՝
— Մասնակիցը պետք է լինի ուսման առնվազն 2-րդ տարում;
— Հոդվածը կարող է լինել ինչպես սուղ մասնագիտական, այնպես էլ ուղղակի իրավաբանության հետ առնչվող (առօրյայում հանդիպող հարցեր կամ հետաքրքիր իրավիճակներ, որոնց շուրջ գտել եք պատասխան);
— Հոդվածը պետք է գրագետ գրված լինի, ոչ իրավաբանների համար հասանելի շարադրված, հայատառ և չպետք է գեռազանցի մեկ A4 էջը, ունենա անվանում պարունակի հնարավորինս քիչ օրենքի ցիտում։
Օրինակը կարող եք գտնել https://lawsuit.am/2019/02/10/ynkerochkambarekamihamarvark հղումով;

— Մասնակիցը հոդվածը պետք է ուղարկի PDF տարբերակով և միայն հրապարակության ընտրվելուց հետո՝ Word Document տարբերակով youronlinelawyer@outlook.com էլ. փոստին: Էլեկտրոնային նամակի մեջ պետք է նաև նշել անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, ուսումնական հաստատություն (եթե ավարտել եք համալսարանը՝ ավարտելու տարեթիվը և ներկա գործունեություն կամ աշխատավայր);

Վերջնաժամկետ՝ մարտի 4:

Հոդվածների մրցույթի արդյունքում լավագույն 10 հոդվածները կտեղադրվեն մեր կայքում, իսկ հաղթող մասնակիցը կստանա անակնկալ նվեր, ինչպես նաև հնարավոր համագործակցության առաջարկ՝ կախված մասնագիտական փորձից:

Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նվեր է պատրաստել մեր թիմը Ձեզ համար՞ Գրեք Ձեր տարբերակը մեկնաբանություններում։

Related Posts

AllEscort