Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Վարո՞րդ ես կամ ունես վարորդական իրավու՞նք, ապա ՔԵԶ կհետաքրքրի մեր այս հոդվածը:

Վարո՞րդ ես կամ ունես վարորդական իրավու՞նք, ապա ՔԵԶ կհետաքրքրի այս հոդվածը: Դե ինչ,սկսեցինք. Վարչական և Քրեական օրեսնգրքերով նախատեսվում է կատարել փոփոխություններ, համաձայն որոնց՝ ցանկացած տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին վկայականը ստանալու օրվանից տրվում է 9 միավոր: Ստորև ներկայացնում ենք համապատասխան հայեցակարգային փոփոխություններն: Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100,000 դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25,000 դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Երկուսից ավել անգամ ոչ սթափվարելու պարագայում վարորդը կկորցնի իրենտրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարով: Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապավարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով: Օրենսգրքում կավելանա նաև նոր սանկցիա (պատիժ)՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում հատուկ իրավունքից զրկում: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել 1-6 ամիս ժամկետով։ Կասեցում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով՝ բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման: Հատուկ իրավունքից զրկումը անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից ժամանակավոր զրկելն է: Այն կարող է նշանակվել 1 ամսից մինչև 3 տարի ժամկետով և չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով՝ բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման: Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20,000 դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25,000 դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-50-ով գերազանցելու դեպքում՝ 3 միավոր, 51-80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 կմ/ժ-ով և ավելի գերազանցելուց` 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից: Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնայինազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100,000 դրամտուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից: Պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում վարորդը կտուգանվի 20,000 դրամի չափով և կզրկվի 1 միավորից: Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100,000 դրամի փոխարեն 20,000 դրամով ու կկորցնի 3 միավոր: Խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտումհանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծգիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրակայանելու դեպքում՝ 1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքումվարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:

Related Posts

AllEscort