Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Կրճատումների քանակը ավելանում է

Այս տարի կրճատումների քանակը ավելանում է ևտվյալ ժամանակաշրջանում կարևոր է լինել իրազեկ և իմանալ Ձեր`աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքները :
Նախ և առաջ, օրենսգրքի 113-րդ հոդվածը իրավունք է ընձեռում գործատուին լուծել աշխատանքային պայմանագիրը իր նախաձեռնությամբ`արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում:
Սակայն, օրենքով սահմանված որոշ դեպքերում գործատուին արգելվում է լուծել աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքերը հետևյալն են.
1) Հղի կանանց դեպքում` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը;
2) Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում. տվյալ դեպքում պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը;
3) Աշխատողի՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում;
4) Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է սույն օրենսգրքով սահմանված կարգով;
5) Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության դեպքի:
Ոչ պակաս կարևոր է գործատուի կողմից աշխատողներին այդ մասին ժամանակին ծանուցելու պարտականության պահպանումը:Մասնավորապես, աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչուշ, քան երկու ամիս առաջ: Իսկ կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև աշխատանքային պայմանագրերըլուծելը, ազատվող աշխատողների թվաքանակիմասին տվյալները ներկայացնել ՀայաստանիՀանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ) (հոդված 116 (1)):

Իսկ Դուք հայտնվե՞լ եք նմանատիպ իրավիճակում: Ի՞նչ քայլերի եք դիմել խնդիրներից խուսափելու համար: Կիսվեք Ձեր փորձով մեզ հետ և տեղադրեք այս նյութը Ձեր story-ում, որպեսզի Ձեր ընկերները ևս լինեն իրազեկված:

Related Posts

AllEscort