Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ո՞վ կարող է լինել Ձեր ներկայացուցիչը դատարանում։

Դե ինչ, կարծում եմ, ներկայացուցչի մասին խոսելիս, բոլորս միանգամից հիշում ենք փաստաբաններին, քանի որ անկախ նրանից, թե Ձեր գործը որ դատարանին է ընդդատյա, փաստաբանը կարող է ներկայացնել Ձեզ և Ձեր շահերը։

Իսկ ո՞վ կարող է պաշտպանել Ձեր շահերը դատարանում բացի փաստաբանից։
Եթե կարդացել եք մեր նախորդ հոդվածը, ապա արդեն գիտեք, որ դատարանները բաժանվում են ըստ իրավունքի ճյուղերի՝ այսինքն, քաղաքացիական, քրեական և վարչական (սնանկության և սահմանադրական դատարանների մասին կխոսենք մյուս հոդվածներում, բայց ներկայացուցիչների վերաբերյալ կպատմենք այստեղ):

Եթե Ձեր գործը ընդդատյա է քաղաքացիական կամ սնանկության դատարաններին, ապա Ձեր շահերը կարող են ներկայացնել՝

  • Ի պաշտոնե ներկայացուցիչներն են՝ իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք; սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնում է սնանկության կառավարիչը; լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է լուծարային հանձնաժողովի նախագահը; այն գործով, որին պետք է մասնակցեր օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձը, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչ նշանակված անձը; իսկ այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը դեռևս ոչ ոք չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը;
  • Օրինական ներկայացուցիչները՝ անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը։

Բացի փաստաբաններից և վերընշված անձանցից, Դատարանում Ձեզ կարող են ներկայացնել՝

Անձիք, որոնք անվճար ներկայացնում են

  • իրենց ծնողի, զավակի, պապի, տատի, թոռան, հորեղբոր, հորաքրոջ, մորեղբոր, մորաքրոջ, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, վերջիններիս ամուսնու կամ զավակի, ինչպես նաև իր ամուսնու կամ նրա ծնողի, զավակի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ շահերը;
  • վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

Դե ինչ, կարծես, քաղաքացիական գործերով արդեն ամեն ինչ պարզ է, եկեք հասկանանք, թե ով կարող է Ձեզ ներկայացնել ՀՀ վարչական դատարանում (փաստաբաններից բացի):

  • Անգործունակ և սահմանափակ գործունակ անձի իրավունքները և ազատությունները դատարանում պաշտպանում է նրա օրինական ներկայացուցիչը;
  • սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված անձին և մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգին, իրավաբանական անձը, սնանկ ճանանչված անձին ներկայացնում են նույն մարդիկ, ովքեր կներկայացնեին ՀՀ ընդհնաուր իրավասության դատանում ( տես՝ քաղաքացիական գործերով ներկայացուցչի վերաբերյալ նյութը);
  • չնայած նրան, որ վարչական դատավարության օրենսգիրքը ուղիղ չի մատնանշում, սակայն հոդվածների բովանդակությունից պարզ է դառնում, որ ֆիզիկական անձը նոտարով վավերացրած լիազորագրի հիման վրա կարող է ներկայացնել Ձեր շահերը դատարանում, սակայն, Դատարանը կարող է հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, եթե գործը քննության նախապատրաստելու փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ անձն ունակ չէ դատարանում ներկայացնելու կողմին;
  • որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը;
  • օրինական և ի պաշտոնե ներկայացուցիչները։

Ի՞սկ քրեական գործերով ով կարող է Ձեզ պաշտպանել։

Մի պահ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ եթե քաղաքացիական կամ վարչական վեճերի դեպքում Ձեր իրավունքները ներկայացնող անձը կոչվում է՝ ներկայացուցիչ, ապա քրեական գործերով՝ պաշտպանն է։

  • պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն (որոշ դեպքերում անձը կարող է իր պաշտպանությունն իրականացնել առանց որևէ պաշտպանի իրավաբանական օգնության);
  • տուժողի, քաղաքացիական հայցվորի, կասկածյալի, մեղադրյալի օրինական ներկայացուցիչներ են համարվում նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում են դատավարության համապատասխան անչափահաս կամ անգործունակ մասնակցի օրինական շահերը;
  • օրինական ներկայացուցիչ չունենալու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմնին;
  • տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը;
  • քրեական գործով վարույթին որպես քաղաքացիական հայցվոր կամ քաղաքացիական պատասխանող մասնակցող իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան իրավաբանական անձի ղեկավարը` վկայական ներկայացնելու դեպքում;

Դե ինչ, պահպանեք այս գրառումը Ձեր մոտ և հարկ եղած դեպքում ստացեք «Թե ո՞վ է ինձ ներկայացնելու դատարանում» հարցի պատասխանը։

 

 

Հ․Գ․ քաղաքացիական դատարանների առաջին ատյանները կոչվում են՝ ընդհանուր իրավասության դատարան կամ առաջին ատյանի դատարան։

 

Հույս ունենք, որ մեր նյութը օգտակար կլինի Ձեզ համար։

Related Posts

AllEscort