Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Քաղաքացիական, վարչական, քրեական․․․

Լսել ե՞ք, որ ասում են, թե վեճը ընդատյա է ընդհանուր իրավասության դատարանին կամ վարչական դատարանում է գործը, կամ էլ, թե գործը քննվելու է քրեական դատարանում։ Կարծում եմ, եթե իրավաբան չեք, տվել եք Ձեզ հարց, թե ինչո՞վ են տարբերվում տվյալ դատարանները և թե ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքացիական վեճը, վարչական զանցանքը կամ քրեական հանցագործությունը։

Քաղաքացիական հարաբերությունների հետ մենք առնչվում ենք յուրաքանչուր օր, քաղաքացիական իրավունքը դա իրավունքի ճյուղ է, որտեղ  գործում են հավասար սուբյեկտներ, որտեղ կողմերը ունեն առավելագույն ազատություն (ի զուր չէ, որ տվյալ ճյուղի գլխավոր սկզբունքը՝ պայմանագրերի ազատության սկզբնունքն է)։ Քաղաքացիական հարաբերությունների դասական օրինակն է՝ պայմանագրի վրա հիմնված հարաբերությունը, ժառանգությունը, վնասի հատուցումը։ Իսկ Դուք գիտե՞իք, որ խանութում գնում կատարելիս (նույնիսկ պարզապես մաստակ), Դուք կնքում եք պայմանագիր խանութի հետ։ Խանութի կողմից ցուցադրած ապրանքը՝ համարվում է «հանրային առաջարկ», իսկ արդեն Ձեր գնումը «առաջարկի ընդունում» և պայմանագրի կնքում։

Վարչական իրավահարաբերություններում ամեն ինչ այլ է։ Այստեղ կա իշխող սուբյեկտ՝ պետությունը մի կողմից և ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ մյուս կողմից։ Վարչական իրավահարաբերություններում Դուք միշտ առնչվում եք պետական սուբյեկտի հետ։ Օրինակ, եթե ՊԵԿ-ը տուգանում է Ձեզ, այսինքն, կազմում է վարչական ակտ, Ձեր միջև տեղի են ունենում վարչական իրավահարաբերություններ, երբ Ձեզ տուգանում է ոստիկանը՝ նույնպես, երբ Դուք դիմում եք ինչ-որ պետական մարմնի, և այդ մարմինը Ձեր դիմումի վերաբերյալ կայացնում է ակտ՝ դա ևս վարչական հարաբերություն է։ Դա Ձեր «հարաբերություններն են պետության հետ պետական մարմինների միջնորդությամբ» և երբ Դուք կատարում եք ինչ-որ զանցանք, ապա պետությունը սանկցիաներ է կիրառում Ձեր դեմ։

Քրեականի ոլորտի հետ լավ կլինի երբեք էլ չառնչվեք և միայն այս հոդվածից տեղեկություն ստանաք։ Քրեական իրավահարաբերությունները սկսվում են, երբ Դուք կատարում եք հանցանք, այսինքն, ինչ-որ անթույլատրելի արարք, որը հանդիսանում է վնասակար ամբողջ հանրության համար, և այդ պատճառով պետությունը ստիպված Ձեր հանդեպ կիրառում է խիստ պատիժ, որպեսզի Դուք չկրկնեք արարքը, և հնարավոր չափով գիտակցեք սխալը և ուղղվեք, իսկ հանրությունը իմանա, թե ինչ հետևանք կարող է լինել նման արարք կատարելիս։

Դե ինչ, հույս ունենք, որ այս հոդվածից հետո, երբ լսեք «քաղաքացիական, քրեական և վարչական» բառերը, չեք շփոթվի և հստակ կիմանաք, թե որն ինչ է ենթադրում։

 

Իսկ եթե Ձեզ մոտ դեռ հարցեր են մնացել, ապա գրեք մեզ՝ մեր թիմը սիրով կպատասխանի Ձեր բոլոր հարցերին։

Related Posts

AllEscort