Ի՞նչ հետևանք կարող է ունենալ չվերթի հետ առնչություն չունեցողանձի ուղեբեռը փոխադրելը
Իսկ դուք գիտեի՞ք, որ այլ անձի համար օդանավով ուղեբեռ տանելը կարող է առաջացնել պատասխանատվություն և այս արարքը ըստ “Վարչական իրավախախտումների մասին» օրենքի հանդիսանւմ է զանցանք :
Քիչ չեն այն դեպքերը, երբ ծանոթները, հարազատները` իմանալով Ձեր արտասահման մեկնելու մասին, խնդրում են ուղեբեռ փոխանցել տվյալ երկրում գտնվող իրենց բարեկամին: Սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են իրազեկ, որ օդային տրանսպորտով չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը փոխադրելը առաջացնում է տուգանքի նշանակում:
Իսկ որքան՞ն կտուգանվեք չվերթի հետառնչություն չունեցող անձի ուղեբեռը փոխադրելու համար:
Տուգանքի նշանակումը քաղաքացիների նկատմամբ սահմանված ՝ է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով այսինքն 100.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանցնկատմամբ՝ 200.000 ՀՀ դրամ, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Եվ ցանկանում ենք հիշեցնել, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:
Այդ իսկ պատճառով, հարգելի՛քաղաքացիներ, կոչ ենք անում իրազեկ լինել: