Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՂԻ ՀԱՐԿԸ ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐՏՔԸ ՉՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱԴԱՐԵԼ

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Հողային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2001 թ. հունիսի 15-ից, սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարել դատական կարգով մի քանի հիմքերով, որոնցից է … 5) հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հետևանքով սեփականության իրավունքից զրկելը: Վերոգրյալի մասին ներկայացնում ենք մեկնաբանություններ և մատնանշում ներկայիս փոփոխությունները:
2018թ. հոկտեմբերի 30-ի Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման համաձայն վերոնշյալ կետը համարվում է ՀՀ Սահմանադության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանվում է, որ հարկեր (այդ թվում՝ հողի հարկ), տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելու անձանց պարտականությունը ենթադրում է, որ անձն այդ պարտականության կատարման համար, օրենքով նախատեսված որոշ բացառություններով, որպես կանոն, պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Պետությունը իրավասու է հարկադիր կերպով գանձել չվճարված գումարները, բայց համաձայան ՍԴ որոշման ոչ մի պարագայում հողի սեփականատիրոջը չի թույլատրվում զրկել սեփականության իրավունքից:
Քանի որ համաձայն ՀՀ Սահամանադրության և մի շարք իրավական ակտերի յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Այս պարագայում հարկ չվճարելու հետևանքով առաջացած վնասները, որոնք կրում է պետությունը ունի այլ ավելի ռացիոնալ և արդարացված լուծում:
Ամփոփելով վերոգրյալը՝ այն դեպքում, երբ օրենքով սահմանաված կերպով և ժամկետներում հողի սեփականատերը շարունակում է հարկեր չվճարել, տվյալ պարտքը գանձվում է հարկադիր կերպով, քանի որ ՍԴ-ի որոշման համաձայն սեփականությունից զրկելը չի կարող դիտարկվել որպես համաչափ փոխհատուցում հարկ չվճարելու նկատմամբ:

Related Posts

AllEscort