Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

ի՞նչ ճակատագիր են ունենում էմբիրոնները, երբ արհեստական բեղմնավորումից առաջ զույգերը որոշում են ամուսնալուծվել

​Երբևէ մտածել եք, թե ի՞նչ ճակատագիր են ունենում էմբիրոնները, երբ արհեստական բեղմնավորումից առաջ զույգերը որոշում են ամուսնալուծվել։​​​
​Տեսե՛ք, ՀՀ օրենսդրության համաձայն այս ոլորտը կարգավորվում է «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքով։ Եթե ամուսիներն ունեն խնդիր բնական ճանապարհով երեխաներ ունենալու հետ, ապա կարող են դիմել արհեստական միջոցների, օրինակ՝ արհեստական բեղմնավորման, փոխնակ մայր ինստիտուտին և այլն։ Հատկանշական է, որ ամեն դեպքում նման հարաբերությունների մասնավոր իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան երկկողմանի պայմանագրով, որը չպետք է հակասի վերոնշյալ օրենքի ընդհանուր պահանջներին։​​​​​
​Սակայն, բացի արհեստական բեղմնավորումից կա նաև արտամարմնային բեղմնավորում, երբ զույգը չի կաչողանում բնական ճանապարհով վերարտադրվել և դիմում է այլ միջոցների։ Սա նման է արհեստական բեղմնավորման, սակայն այս դեպքում էմբրիոնները ոչ թե տեղադրվում են կնոջ սերմնարանում՝ միանգամից, այլ որոշակի այլ պրոցեդուրայով ու բժշկական տևական զննումից հետո։ Արտամարմնային բեղմանվորման համար կա հատուկ Կրիոբանկ, որտեղ սառեցված վիճակում պահվում և բժշկական մանրակրկիտ հետազոտության են ենթարկվում սերմնաբջիջները։​​
​Եթե արհեստական բեղմնավորման ժամանակ զույգերի միջև որևէ պայամանագիր չի կնքվում սերմնաբջիջի հետագայի մասին, քանի որ այն միանգմից տեղադրվում է ձվարանում, ապա արտամարմնային բեղմնավորման ժամանակ խիստ կարևոր է երկկողմանի պայամանգրի առկայությունը, թե ու՞մ է վերապահվում սերմնաբջիջների ճակատագրի կանխորոշումը՝ կնո՞ջը թե ամուսնուն։ Այս տեսակի բեղմանվորումն իրենից ենթադրում է երկկողմանի պայմանագրի առկայություն, որը պարտադիր ընթացակարգից պահանջում է նոտարական վավերացում։

Related Posts

AllEscort