Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: Կտակ կարող է անել ցանկացած գործունակ քաղաքացի անձամբ: Չի թույլատրվում կտակ անել ներկայացուցչի միջոցով: Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, զրկել ժառանգության իրավունքից օրենքով հաստատված ժառանգներին: Եթե կտակվել է գույք երկու կամ մի քանի ժառանգների, ապա գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին:
Մեր օրենսդրությունը նախատեսում է մի այնպիսի հասկացություն, որն է պայմանով կտակը: Այն իրենից ենթադրում է հետևյալը, կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով: Օրինակ ժառանգը կստանա իրեն կտակված գույքը միայն ամուսնությունից հետո: Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ: Կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ: Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները: Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից: Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը: Կտակում պետք է նշվեն այդ քաղաքացու անունը և նրա բնակության վայրը:
Գույություն ունի փակ կտակ հասկացություն: Փակ կտակի դեպքում բացի կտակարարից ոչ-ոք, նույնսիկ նոտարը չեն ծանոթանում կտակի բովանդակությանը: Կտակակարարը 2 վկայի ներկայությամբ հանձնում է փակ ծրարը նոտարին: Նոտարը, կտակը վավերացնող այլ անձը, վկաները, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակն ստորագրած քաղաքացին իրավունք չունեն մինչև ժառանգության բացումը տեղեկություններ հրապարակել կտակի բովանդակության, այն կազմելու, վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին:

Related Posts

AllEscort