Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ինչպես վարվել երբ գտնում եք, որ դարձել եք վիրավորանքի կամ զրպարտության զոհ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2010 թվականից վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության քրեական նորմերը ապաքրեականացվել են: Այժմ պաշտպանությունն իրականացվում է քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Եթե դուք գտնում եք, որ դարձել եք վիրավորանքի կամ զրպարտության զոհ եւ ցանկանում եք պաշտպանել ձեր արժանապատվությունը օրենքով սահմանված միջոցներով, նախեւառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք հայտարարությունը կատարվել է հրապարակային եղանակով։ Հրապարակային եղանակով կատարված լինելը պարտադիր պայման է:
Ձեր հաջորդ քայլը պետք է լինի որոշելը, թե վիճահարույց արտահայտությունը դուք համարում եք վիրավորանք, թե՞ զրպարտություն։ Սա կարեւոր է, քանի որ վիրավորանքը եւ զրպարտությունը տարբեր հասկացություններ են, հետեւաբար, իրավական պաշտպանության մեխանիզմներն էլ են տարբեր։ Ուստի, դրանք պետք է միմյանցից տարանջատել։ Զրպարտությունը, որպես կանոն, անձին որեւէ գործողության կատարման մեջ մեղադրող հայտարարություն է (օրինակ՝ «Ա-ն գողացել է իմ դրամապանակը»), իսկ վիրավորանքը պիտակ է, որեւէ անձի սուբյեկտիվ գնահատականը մեկ այլ անձի մասին (օրինակ՝ «Ա-ն ստահակ է»)։
Հաջորդ քայլը պետք է լինի պարզելը, թե տվյալ արտահայտությունը իր բնույթով արատավորող է, թե ոչ։ ։
Հաջորդ քայլը պետք է լինի որոշելը, թե իրավական պաշտպանության ո՞ր ճանապարհով եք ուզում առաջնորդվել։
Մինչդատական եղանակով դուք կարող եք նամակով դիմել տեղեկությունը տարածողին եւ պահանջել, որպեսզի նա հերքի տեղեկատվությունը եւ/կամ հրապարակի ձեր պատասխանը: Կարող եք նաեւ խնդրել կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով, քանի որ սա քաղաքացիաիրավական հարաբերություն է. օրինակ, ներողություն խնդրելը։ Դուք կարող եք հերքման կամ պատասխանի հրապարակման պահանջով դիմել անձին մինչեւ դատարան դիմելը եւ մերժվելուց հետո միայն դիմել դատարան, կամ կարող եք առաջին իսկ քայլով դիմել դատարան՝ առանց նախապես հերքման կամ պատասխանի պահանջ ներկայացնելու։

ՀՀ քաղաքացիական օրե նսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձեւը եւ պատասխանը հաստատում է դատարանը` ղե կավարվելով Զանգվածային լրատվության մասին օրենքով։
2) վճարել փոխհատուցում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000- ապատիկի չափով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
1) հրապ արա կայ նորեն ներող ու թյ ու ն խնդ րել: Ներող ութ յ ուն խնդ րելու ձեւը սահմանում էդատարանը։
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը եւ ծավալը սահմանում էդատարանը։
3) վճարել փոխհատուցում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000- ապատիկի չափով:

Related Posts

AllEscort