Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ծնողական իրավունքներից զրկումը

Այսօր կխոսենք շատ կարևոր թեմայի, այն է` ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումների շուրջ: Նախ և առաջ պետք է նշենք, որ ծնողական իրավունքներից զրկելու գործընթացը բխում է անմիջականորեն երեխայի շահերի պաշտպանությունից: Տվյալ հարցը կարգավորվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքով:
Մասնավորապես, օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`
1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.
4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.
5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.
7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը.
8) դաժանաբար են վարվում երեխայի հետ

Բացի վերոնշյալից, ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

Անդրադարձ կատարելով ընթացակարգին՝ օրենսգրքի 60-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`
ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),
բ. խնամակալության և հոգաբարձության մարմինը,
գ. այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ:

Ավելին, ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։

Իսկ ի՞նչ հետևանքներ է առաջացնում ծնողական իրավունքներից զրկելը. 61-րդ հոդվածը նախատեսում է, որ ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները)։
Սակայն ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։ Իսկ երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծվում է դատական կարգով։

Related Posts

AllEscort