Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ինչ հետևանք կարող է ունենալ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերություններն առաջանում են աշխատանքային պայմանագրի կնքմամբ: Սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ աշխատողը աշխատում է, իր աշխատանքի դիմաց ստանում է վարձատրություն՝ առանց գործատուի հետ գրավոր աշխատանքային պայմանագիր կնքելու: Այս կերպ գործատուն խուսափում է համապատասխան հարկերից: Այսպիսով սա կհամարվի անօրինական աշխատանք:

Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները:

Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Նշենք, որ կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Related Posts

AllEscort