Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ընտանեկան դրամագլուխ կամ մայրական կապիտալ

Տվյալ դրամագլուխը պետական աջակցության հաշվին տրամադրվող գումարն է։ Այն ձևավորվում է երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում, պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց գոյացող տոկոսներից, ինչպես նաև պետական աջակցության հաշիվ մուտքագրված օրենքով թույլատրելի այլ մուտքերից։
Մինչ երեխայի 18 տարին լրանալը կապիտալը տնօրինում են նրա հետ բնակվող օրինական ներկայացուցիչը՝ ծնող, խնամակալ կամ որդեգրող։ Սակայն վեջիններս չեն կարող ըստ հայեցողության տնօրինել դրամագլուխը։ Նրանց կողմից կատարվող վճարումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այն էլ բացառապես անկանխիկ վճարումների համար։
Այն, որ մինչ 18 տարեկան դառնալը դրամագլուխը տնօրինում է օրինական ներկայացուցիչը, սա դեռ չի նշանակում, որ այդ իրավունքը չի կարող դադարեցվել։ Օրինական ներկայացուցչի իրավունքները դադարում են, եթե երեխային տեղափոխում են մանկատուն կամ երեխան ստանում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, երբ հաշվետերը /երեխան/ դառնում է 18 տարեկան։
Երեխայի նկատմամբ նույնպես օրենքը նախատեսում է սահմանափակում։ Հաշվետարը անսհամանափակ կարող է օգտագործել կապիտալը, բացառապես 18 տարին լրանալուց հետո։
Օրենքով չնախատեսված կարգով կամ նպատակով հաշվից ելքագրված գումարներն ենթակա են բռնագանձման։
Դրամագլխի վրա չի կարող պետական արգելանք դրվել մինչև հաշվետիրոջ /երեխայի/ 18 տարին լրանալը։
Ընտանեկան դրամագլուխը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Related Posts

AllEscort