Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

ՀԱՐԵՎԱՆԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ, համարվում ենք հասարակության մի մասնիկը, կամա թե ակամա ամեն օր բախվում ենք այնպիսի իրավիճակների, որտեղ մեր իրավունքները խաչվում են դիմացինի իրավունքերի հետ: Բոլորս առօրյա կյանքում, եթե ոչ անձամբ, ապա հեռակա կարգով ականատես ենք եղել հարևանների միջև ծագած բազմաթիվ կենցաղային խնդիրների, որոնք զարգանալով անխուսափելիորեն տեղափոխվել են իրավական դաշտ: Մեր քաղաքացիական օրենսգիրքը տալիս է որոշակի կարգավորումներ, որոնք վերաբերվում են մասնավորապես հարևանային հողամասերի կամ այլ անշարժ գույքի փոխադարձ ազդեցության, ջրօգտագործման, բաժանագծի անցկացման և հարևանների միջև ծագող այլ հարաբերություններին: Հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույքը, որը որևէ եղանակով ազդեցություն ունի մեկ այլ հողամասի կամ ցանկացած այլ անշարժ գույքի վրա։ Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաև օրինական տիրապետողները, բացի օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն: Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործմանը, իսկ եթե ազդեցությունը գերազանցում է սահմանված օգտագործման չափերը և կարգը, ապա սեփականատերը իրավասու է օգտագործողից պահանջել համապատասխան դրամական փոխհատուցում, որի չափաբաժինը որոշվում է կողմերի համաձայնությամբ, եթե համաձայնության գալ չի ստացվում, ապա հարցին լուծում է տրվում դատական կարգով: Դատարանը միանշանակ հաշվի է առնում փոխհատուցում տվող անձի գույքային դրությունը:

Ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։ Հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա։
Հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը նախապես պատշաճ ծանուցել է հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջել հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել:
Հողամասի սեփականատերն իրավունք ունի ցանկապատելու, պարսպապատելու կամ այլ բաժանագծի միջոցով սահմանազատելու իրեն պատկանող հողամասը կամ վերականգնելու արդեն գոյություն ունեցող, սակայն մաշված կամ վնասված բաժանագիծը: Բաժանագիծն անցկացնելու հետ կապված ծախսերը հարևանները որոշում են փոխադարձ համաձայնությամբ։ Առանց մյուս հարևանի համաձայնության կատարված ծախսերը չեն հատուցվում։
Մեր սիրելի ընթերցողներ, իմացեք ձեր իրավունքները, պաշտպանեք դրանք և մի ոտնահարեք դիմացինների իրավունքները: Մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր փոքրիկ ներդրումը իրավատեղյակ հասարակություն ստեղծելու հարցում:

Related Posts

AllEscort