Աշխատողի հիմնական պարտականություններն են գործատուի ցանկացած հանձնարարություն կատարել բարեխճորեն, և պատշաճ կերպով, եթե իհարկե դրանք չեն հակասում օրենսդրությանը և վերջիններիս միջև կնքված աշխատանքային պայմանագրին:
⠀
Աշխատողը պարտավոր է՝
Պահպանել աշխատավայրում սահմանված աշխատանքային կանոնները
⠀
Պահպանել ներքին կանոնադրությամբ հաստատված բոլոր նորմերը
⠀
Հոգալ աշխատավայրի գույքի մասին, հարգել գաղտնիությունը, չբացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել գործատուին
⠀
Պահպանել անվտանգության և աշխատանքի հիգիենաի կանոնները
⠀
Սահմանված կարգը և կանոնները չկիրառելու դեպքում, գործատուն կարող է պատժել աշխատողին, հիշեցում կամ նկատողություն գործածելով:
⠀
Բացի այդ, աշխատողը, որը կանոնները չպահպանելով, վնաս է հասցրել գործատուին, նաև նյութական պատասխանատվություն է կրում (հասցված վնասի չափով, սակայն 3 ամսվա աշխատավարձից ոչ բարձր): Եթե վնասը գիտակցաբար է հասցվել, ապա աշխատողը ծածկում է ողջ վերանորոգման ծախսերը:
⠀
Աշխատողի հիմնական իրավունքները
⠀
պայմանագրով նախատեսված և աշխատաքային օրենսգրքով սահմանվածներից ոչ պակաս բարենպաստ պայմաններում աշխատանք
⠀
ամսական առնվազն մեկ անգամ, մշտական ժամանակահատվածում կատարվող, արդարացի վարձատրության իրավունք,
⠀
անվտանգության և աշխատանքի հիգիենային համապատասխան աշխատանքային պայմաններ
⠀
ամենամյա, անընդհատելի և վճարովի արձակուրդի իրավունք
⠀
աշխատողների միանման պարտականությունների դիմաց՝ միանման իրավունքների պայմանը (մասնավորապես վերաբերվում է կանանց և տղամարդկանց հավասար վերաբերմունքին զբաղվածության հարցերում)
⠀
որպես կանոն, գործատուն չի կարող դադարեցնել պայմանագիրը հղի կամ հետծննդային արձակուրդում գտնվող կանանց հետ
⠀
աշխատողը, այդ թվում օտարերկրացին, աշխատանքային միություններին անդամակցելու իրավունք ունի: