Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը (էլեկտրոնային առևտրային հարթակը), որը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային պայմանագիր կնքելու և գնումներ կատարելու պետք է պարունակի՝
⠀
վաճառողի էլեկտրոնային, փոստային հասցեները և հեռախոսահամարը.
⠀
պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները.
⠀
ապրանքի կամ ծառայության գինը, բոլոր հարկերը, իսկ առկայության դեպքում` առաքման և (կամ) այլ ծախսերը, ներառյալ՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը.
⠀
տեղեկություն ընդունելի վճարման ձևի մասին` մինչև սպառողի կողմից գնելու գործողությունն սկսելը.
⠀
էլեկտրոնային ձևով լրացվող հաղորդագրության հետ կապակցված տվյալների օգտագործման կարգը, որոնց ամբողջությունը համարվում է ձեռագիր ստորագրությանը համարժեք և հնարավորություն է ընձեռում նույնականացնելու էլեկտրոնային ձևով ստորագրող անձին ու արտահայտում է վերջինիս կամքը.
⠀
առաջարկվող պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս դրանում փոփոխություններ կատարելու հնարավորությունը և կարգը, ինչպես նաև մինչև օֆերտա կամ ակցեպտ կատարելը անճշտությունները շտկելու եղանակները.
⠀
նշում ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու սպառողի իրավունքի մասին.
⠀
բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը (հաշտարարություն, արբիտրաժ, մասնագիտական եզրակացություն, անկողմնակալ գնահատում, այդ թվում` նաև հաճախորդների կողմից վաճառողի ռեյտինգային գնահատման համակարգ և այլն), որով պարտավոր է ղեկավարվել վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը):
⠀
Հարկ է նշել, որ պայմանագրի պայմանների մասին տեղեկատվությունն ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում պետք է ներկայացվի սպառողին մինչև պայմանագիրը կնքելը:
⠀
Գնումը և վճարումը կատարելուց հետո ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է սպառողին տրամադրի վճարումը կատարելու վերաբերյալ տեղեկություն:
⠀
Հարգելի հետևորդներ պարտադրեք վաճառողներին կատարել իրենց պարտականությունները և ապահովել բարեխիղճ վերաբերմունք։