Advanced
IP&IT law firm in Armenia
Our team
5 Members
Trusted By
200+ Businesses
Online consultation

Ի՞նչ անել, եթե առնչվել ես իրավապահ մարմիններին

Եկեք բոլորս խոստովանենք, որ մեզնից և ոչ մեկս ապահովագրված չենք իրավապահ մարմինների հետ առնչվելուց և որևէ հանգամանքով պայմանավորված ոստիկանության բաժանմունքում հայտնվելուց:

Համոզված եմ, որ մեծամասնությունը կմատնվի խուճապի, սակայն Ձեր իրավունքների իմացությունը համոզված եղեք տվյալ պարագայում կգա Ձեզ օգնության, իսկ պարտականություններ իմանալը կազատի ավելորդ իրավախախտումներից:

Դե ինչ գնացինք

Դուք ունեք Ձեզ հետ առնչվող ոստիկանի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև՝ Ձեզ բերման ենթարկելու, ձերբակալելու կամ խուզարկելու հիմքերը պահանջելու իրավունք։

Դուք ունեք չներկայանալու (անուն-ազգանունը չհայտնելու), մատնահետքեր չտալու, բժշկական հետազոտությունների ենթարկվելուց հրաժարվելու (եթե վկա եք կամ չունեք կարգավիճակ) իրավունք։

Դուք ունեք իրավաբանական օգնություն ստանալու, Ձեր և Ձեր մերձավորի դեմ բացատրություն կամ ցուցմունք չտալու, լռելու և միայն Ձեր փաստաբանի ներկայությամբ խոսելու իրավունք։

Ոստիկանը Ձեր իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու դեպքում պարտավոր է անհապաղ, Ձեզ համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող Ձեր իրավունքներն ու պարտականությունները։

Ոստիկանը պարտավոր է Ձեզ բերման ենթարկելուց հետո անհապաղ, իսկ ձերբակալման դեպքում՝ մինչև 3 ժամում, կազմել արձանագրություն և Ձեզ տրամադրել դրա պատճենը:

Ոստիկանն իրավունք ունի ստուգել Ձեր ինքնությունը հավաստող փաստաթղթերը և բերման ենթարկել Ձեզ ՄԻԱՅՆ հանցագործություն կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարելու կասկածանքի դեպքում (օրինակ՝ իրավախախտումը կատարելիս կամ դրանից անմիջապես հետո, իրավախախտման բացահայտ հետքերի առկայության և ականատեսների ցուցմունքների պարագայում)։

Եթե ոստիկանը Ձեզ «հրավիրում» է ոստիկանության բաժին, հիշե՛ք, որ ոստիկանության բաժին «հրավիրել» իրավական հասկացություն չկա և պահանջե՛ք, որ հիմնավորի, թե ինչ իրավախախտման մեջ են Ձեզ կասկածում: Եթե ոստիկաններն այցելել են տուն և «հրավիրում» են բաժանմունք, պահանջե՛ք ներկայացնեն ծանուցագիր: Մի՛ գնացեք ոստիկանական բաժին առանց ծանուցագրի:‼️

Եթե Ձեզ բերման են ենթարկում, ձերբակալում կամ պահանջում են խուզարկել, առաջին իսկ պահից կարող եք պահանջել փաստաբան և առանց փաստաբանի չպատասխանել ոստիկանների հարցերին։

Եթե Ձեզ բերման են ենթարկել ոստիկանության բաժին, Ձեզ այնտեղ չեն կարող պահել 3 ժամից ավել։ Այս ընթացքում ոստիկանությունը պետք է կազմի ձերբակալելու մասին արձանագրություն:
Ստորագրելուց Ձեր հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է արվում արձանագրության մեջ: Ստուգե՛ք, որ Ձեր վերաբերյալ լրացված արձանագրությունները ճիշտ արձանագրեն ժամերը։ Պահանջե՛ք, որ Ձեզ տրամադրեն արձանագրության պատճենը:

Եթե կասկածվում եք վարչական իրավախախտման մեջ, ոստիկանության բաժնում հեռախոսն անջատելու պահանջ ներկայացնելը իրավաչափ չէ, և Դուք կարող եք հրաժարվել դա անելուց։ Հեռախոսը բռնագրավելու դեպքում նույնիսկ Դուք կարող եք պահանջել, որ հնարավորություն տան զանգ կատարելու։

Եթե Ձեզ ձերբակալել են հանցագործություն կատարելու մեջ կասկածվելու պատճառով, ապա դուք համարվում եք կասկածյալ: Ազատությունից զրկելուց 3 ժամ անց ձերբակալման մասին չհայտարարվելու դեպքում, Դուք օրենքի ուժով պետք է համարվեք ձերբակալված և ունեք լռելու իրավունք։ Կասկածյալի կարգավիճակում Ձեզ չեն կարող պահել ոստիկանության բաժնում 72 ժամից ավել և պետք է կամ ներկայացնեն մեղադրանք կամ ազատ արձակեն։

Եթե ոստիկանության բաժնում Ձեզ ենթարկում են անձնական խուզարկության կամ զննության, ապա այդ գործողությունները պետք է կատարեն երկու ընթերակայի ներկայությամբ, ովքեր գործով չշահագրգռված և անկախ չափահաս քաղաքացիներ են, որ հրավիրվում են մասնակցելու տվյալ քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:

Եթե ոստիկաններն այցելում են Ձեր բնակարան, պահանջե՛ք բնակարան այցելելու իրավական հիմքերը և նպատակը: Խուզարկության նպատակի դեպքում պահանջե՛ք դատարանի որոշումը:

Related Posts

AllEscort