Անի Դավթյանը Lawsuit Law Firm իրավաբանական ընկերության գլխավոր տնօրեն և կառավարող գործընկերն է, մասնագիտացված է մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում, հանդես է գալիս նաև մտավոր սեփականության իրավունքների պետական գրանցման , մտավոր սեփականության ոլորտում գործարքների և ֆրանչայզինգի հարցերով խորհրդատվությամբ:
Անի Դավթյանը իրավաբանական մենթորություն է տրամադրում սթարթափների հիմնադիրներին, որոնք նախատեսում են հայտնվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաներում : Նա նաև Հայաստանում առաջին իրավաբանն է, որը մասնագիտանում է նորաձևությանը վերաբերող օրենսդրության և այդ ոլորտում մտավոր սեփականության իրավունքների հարցերում, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և դիզայնի իրավունքի իրավական կառուցվածքի հարցերում:
Անի Դավթյանը Հայաստանում մտավոր սեփականության ոլորտի բարձրակարգ իրավաբան է և փորձագետ է: Նա ներգրավված է եղել հաճախորդների պաշտպանության խոշոր միջազգային վեճերում և ունի ընկերությունների շահերի ներկայացման մեծ փորձ ինչպես վարչական դատարաններում, այնպես էլ ընդհանուր իրավասության դատարաններում: Անի Դավթյանի գործունեության մեծ մասը կազմում է ընկերությունների due diligence կապված մտավոր սեփականության ոլորտում օրենսդրության պահանջների պահպանման հետ:
Անի Դավթյանը «Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիայի» նախագահն է և կառավարման անդամը, ինչպես նաև՝ Ապրանքային նշանների միջազգային միության(INTA) անդամ:
Անի Դավթյանը գերազանցությամբ է ավարտել Հայ-Ռուսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: Մասնավորապես, նա դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում:
Ասյա Հակոբջանյանը կառավարող գործընկեր է և մասնագիտացված է կորպորատիվ օրենսդրության, ներդրումային և վենչուրային գործարքների (M&A) հետ կապված բարդ գործերի, թվային համբավի կառավարման, ներառյալ պատժամիջոցներին քոմփլայենսի ստուգման հարցերով: Նրա գործունեությունը ներառում է սթարթափների մենթորություն,տեխնոլոգիաների , մասնավոր կապիտալի և վենչուրային կապիտալի ոլորտները հ: Նա մշտապես ներգրավված է Եվրոպական Միությունում և ԱՄՆ-ում հաճախորդների շահերի ներկայացման գործերում:
Ունենալով մեծ փորձ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության ոլորտում, Ասյա Հակոբջանյանը տրամադրում է խորհրդատվություն Forbes-ի ցուցակում ընդգրկված հաճախորդներին Եվրոպայի և ԱՄՆ-ի պատժամիջոցային բանկային օրենսդրության հետ կապված առկա և հնարավոր ռիսկերի վերացման առնչությամբ : Իր գործունեության ընթացքում նա իրականացնում է «քաղաքականապես խոցելի անձանց» կարգավիճակի վերացման,մեդիաներում ճգնաժամային իրավիճակների գնահատման և բաց աղբյուրներից վարկաբեկող տեղեկությունների հեռացման հարցերով: Ասյա Հակոբջանյանը կատարում է ընկերությունների due diligence՝ մտավոր սեփականության ոլորտի պահանջների քոմփլայենս, և ունի դատական վեճերի վարման հարուստ փորձ՝ ներկայացնելով իր հաճախորդների շահերը դատարաններում:
Նա աշխատել է միջազգային նախադեպային գործերի մեծ մասով, որոնք կապված էին հաճախորդների՝ արտադրանքի և ծառայությունների մատուցման բիզնես-մոդելների շրջանակներում բարդ գործարքների հետ:
Նախքան Lawsuit իրավաբանական ընկերությանը միանալը Ասյան զբաղեցրել է իրավաբանական բաժնի ղեկավարի պաշտոնը մոսկովյան բարձրակարգ իրավաբանական ընկերությունում, որը կենտրոնացած է թվային հեղինակության առնչությամբ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել PwC Legal և ALTHAUS GROUP խորհրդատվական ընկերություններում:
Ասյա Հակոբջանյանն ավարտել է Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը, ստանալով բակալավրի աստիճան, ապա ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան Մոսկվայի Օ. Ե. Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանի ձեռնարկատիրական իրավունքի ֆակուլտետը :
Ասյան նաև Միջազգային առևտրային պալատի Բանկային գործի և ֆինանսների կոմիտեի անդամ է:
Աննա Խալաթյանը զբաղեցնում է իրավաբանի պաշտոն, նրա գործողությունները կենտրոնացված են մտավոր սեփականության և տեղեկատվական տեխնոլոգիաների, կորպորատիվ իրավունքի և տվյալների պաշտպանության ոլորտների վրա:
Աննան «Մտավոր սեփականության իրավունքով հայ իրավաբանների» ասոցիացիայի և Հայ-Ռուսական համալսարանի ԵԱՏՄ իրավունք գիտական խմբի անդամ է։
Աննա Խալաթյանն ունի ապրանքային նշանների գրանցման մեծ փորձ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակով:
Նա ունի տարբեր միջազգային կոնֆերանսների և դատախաղ- մրցույթների մասնակցության մեծ փորձ, այդ թվում՝ ԵԱՏՄ վեճերի լուծման մրցույթում մարզչական աշխատանքի:
Աննան հաջողությամբ ստեղծել է հավասարակշռված միջավայր, որտեղ մտավոր սեփականության հուսալի պաշտպանությունը ներդաշնակորեն գոյակցում է ազնիվ մրցակցության հետ՝ օգուտ տալով և՛ բիզնեսին, և՛ սպառողներին:
Աննան ավարտել է Հայ-Ռուսական համալսարանը: Ներկայումս Աննան պաշտպանում է դոկտորական ատենախոսություն տվյալների պաշտպանության թեմայով՝ շարունակելով ուսումնասիրել գաղտնիության և անվտանգության ապահովման նորարարական մոտեցումներն օրըստօրե թվայնացվող աշխարհում:
Աննան մանրակրկիտ կերպով հետազոտում է տվյալների պաշտպանության բոլոր կողմերը՝ ուսումնասիրելով գաղտնիության և անվտանգության ապահովման նորարարական մեթոդները թվայնացման զարգացող պայմաններում: Այդ ոլորտում գիտելիքների կատարելագործման իր ցանկությունը շեշտում է նրա ձգտումը դեպի տվյալների ամբողջականության ապահովումն ու անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը: Մասնավորապես, Աննան ակտիվ զբաղվում է գաղտնիության քաղաքականության և cookie ֆայլերի օգտագործման մշակմամբ, նաև վերլուծում է փաստաթղթերի համապատասխանությունը տվյալների պաշտպանության օրենքներին:
Նախքան միանալը Lawsuit իրավաբանական ընկերությանը Աննան իր կարիերան սկսել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում և Հայաստանի Հանրապետության Փաստաբանների ակադեմիայում՝ որպես ստաժոր, նաև աշխատել է առաջատար իրավաբանական ընկերություններից մեկում:
Ռոզա Ավետիսյանը զբաղեցնում է իրավաբանի պաշտոն, նրա գործողությունները կենտրոնացված են մտավոր սեփականության և բիզնես-իրավունքի ոլորտի բոլոր կողմերի վրա:
Ռոզա Ավետիսյանը փորձառու փաստաբան է, մասնագիտացած է առավելապես քաղաքացիական և վարչական օրենսդրության մեջ, բացի այդ մեծ փորձ ունի կորպորատիվ և պայմանագրային իրավունքի ոլորտում: Նրա մասնագիտական փորձառությունը ներառում է ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող հայտնի արտասահմանյան ընկերությունների միջազգային իրավաբանական խորհրդատվությունը :: Իր մասնագիտական գործառույթներն իրականացնելիս նա վճռական դեր է խաղացել հնարավոր տարաձայնությունների և վեճերի կանխարգելման հարցերում՝ ապահովելով վճարման համակարգերի, ապրանքների և ծառայությունների մատակարարման, ինչպես նաև ծառայությունների մատուցման գործարքները կարգավորող համաձայնագրերի պարզությունը և հստակությունը:
Նախքան միանալը Lawsuit իրավաբանական ընկերությանը Ռոզան իր մասնագիտական ուղին սկսել է որպես փորձագետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմում, ապա աշխատել է Soft Construct Armenia ընկերությունում՝ որպես միջազգային իրավախորհրդատու :
Ռոզա Ավետիսյանը ստացել է բակալավրի աստիճան Հայաստանի Ֆրանսիական համալսարանում և շարունակելով գիտական հետազոտությունները՝ստացել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրոսի աստիճան բիզնեսի և կորպորատիվ իրավունքի ոլորտում: Բացի այդ, նա ստացել է ԱՄՆ-ում Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջի SAL ծրագրի վկայական:
Նրա անդամակցությունը ՀՀ Փաստաբանների պալատին շեշտում է իրավաբանության մեջ կատարելագործվելու իր ձգտումը՝ արտացոլելով փաստաբանի մասնագիտությանն իր նվիրվածությունը և դրանից բխող էթիկական չափանիշները պահպանելու պատրաստակամությունը:
Գևորգ Հայրապետյան
Խորհրդատու
Գևորգ Հայրապետյանը Lawsuit իրավաբանական ընկերության իրավունքի հարցերով խորհրդատուն է:
Գևորգ Հայրապետյանը իրավունքի ոլորտի նշանավոր մասնագետ է, 5 տարի զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավարի պաշտոնը: Իրավաբանության ոլորտում 15 տարվա աշխատանքի ընթացքում Գևորգ Հայրապետյանը ձեռք է բերել ակնառու փորձ իրավունքի տարբեր ոլորտներում, հատկապես զգալի հաջողություններ է գրանցել տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոլորտներում: Նրա նշանավոր ձեռքբերումների թվում է ակտիվ մասնակցությունը Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ամրացմանն ուղղված նորմատիվ-իրավական բազայի մշակման և ներդրման գործում:
Հայրապետյանը հարուստ աշխատանքային փորձ ունի որպես խորհրդատու, և առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, որոնք ներառում են համապարփակ վերապատրաստման նախաձեռնությունների և ուղղությունների ձևակերպում, որոնք կենտրոնացած են տարբեր դեմոգրաֆիկ խմբերի անձնական տվյալների պաշտպանության վրա:
Իր լիազորությունների ժամկետն ավարտվելուց հետո Գևորգ Հայրապետյանը նախաձեռնել է «dpHUB՝ տվյալների պաշտպանություն և գաղտնիություն» նախագիծը, ինչը փաստում է իր նվիրվածության մասին անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության ոլորտում: Հանդես գալով որպես հեղինակավոր փորձագետ-խորհրդատու՝ Հայրապետյանը պահանջված մասնագետ է մասնավոր և պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից, ինչը վկայում է այդ ոլորտում իր ճանաչվածության մասին:
Կարեն Տոնոյան
Խորհրդատու
Կարեն Տոնոյանը Lawsuit իրավաբանական ընկերության խորհրդատու փաստաբան է: Նյու-Յորքում և Նյու-Ջերսիում բիզնես-փաստաբանի պրակտիկայով զբաղվելու ընթացքում նա մասնագիտացել է մտավոր սեփականության, տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և արհեստական բանականության հարցերով՝ սթարթափների և միջին կարգի ձեռնարկությունների համար, որոնք արդեն աշխատում էին ԱՄՆ-ում կամ նախատեսում էին մուտք գործել շուկա: Կարենն աշխատում է Նյու-Յորքից, Նյու-Ջերսիից և Հայաստանից: Ընդունվելով Նյու Յորքի և Նյու Ջերսիի փաստաբանական պալատում որպես բիզնես փաստաբան, նա իր գործունեությունը կենտրոնացնում է սթարթափների և միջին ձեռնարկատիրությունների համար մտավոր սեփականության, տեխնոլոգիական, կիբերանվտանգության և արհեստական բանականության ոլորտների վրա, որոնք արդեն գործում են ԱՄՆ-ում կամ պատրաստվում են մուտք գործել շուկա: Կարենն իր գործունեությունը ծավալում է Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Հայաստանում:
Ունենալով մտավոր սեփականության և արտոնագրային հայտերի ոլորտում գործեր վարելու լայնածավալ փորձ, Կարեն Տոնոյանը հատուկ ուշադրություն է դարձնում էլեկտրատեխնիկական, էլեկտրամեխանիկական և համակարգչային տեխնոլոգիաներին, ներառյալ Wi-Fi, 5G, հեռահաղորդակցությունը, IoT, սմարթ սարքերը, մեքենայացվածուսուցումը, նեյրոնային ցանցերը, ազդանշանների մշակումը, տեսողական և ձայնային ճանաչումը, անլար կապը, կիսահաղորդիչների արտադրությունը/մշակումը, տեսախաղեր և ցանցային փոխգործողությունը:
Կարեն Տոնոյանը պաշտպանում է նաև բովանդակություն ստեղծողների, նկարիչների և դերասանների շահերը՝ աջակցելով ապրանքային նշանների, հեղինակային իրավունքի, մտավոր սեփականության գործիքակազմի և միջազգային համաձայնագրերի ոլորտներում:
Նա հաճախորդներին խորհրդատվություն է տրամադրում բիզնես-ռազմավարության, ներդրումային և ֆինանսական համաձայնագրերի, սթարթափների ապրանքների և ծառայությունների ստեղծման և զարգացման, արտոնագրային իրավունքների խախտման, լիցենզավորման, պայմանագրային համաձայնությունների, գաղտնիության և քոմփլայենսի քաղաքականության, պատասխանատվության վերաբերյալ և օգնում է ընկերություններին մշակելու մտավոր սեփականության հաջողակ ռազմավարությունների պորտֆոլիո՝ տեխնոլոգիաների, իրավունքի և ֆինանսների ոլորտներում:
Ներկայումս Կարեն Տոնոյանը ղեկավարում է Նյու-Յորքում գտնվող Tono Law Group, ՍՊԸ_ն : Վերջին 10 տարիների ընթացքում, նախքան սեփական գործունեությունը սկսելը նա զբաղեցրել է պաշտոններ ԱՄՆ-ի ամենահայտնի իրավաբանական ընկերություններում: Կարենն իր մասնագիտական ուղին սկսել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և աշխատել է ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակում, որտեղ նա մասնագիտացել է համակարգչային, էլեկտրոնային և էլեկտրամեխանիկական սարքերի ոլորտում:
Կարենը ստացել է ֆիզիկայի և փիլիսոփայության բակալավրի աստիճան Ռաթգերսի Համալսարանում, ինչպես նաև իրավունքի դոկտորի աստիճան՝ Ռաթգերսի իրավաբանական դպրոցում:
Կարենը Հայ փաստաբանների կոլեգիայի անդամ և ներկայացուցիչ է, նաև նա Հայաստանի մեքենաշինության մասնագետների և Ամերիկայի գիտնականների իրավաբանական խորհրդատուն է: Նա նաև մտավոր սեփականության և տեղեկատվական տեխնոլոգիաների իրավունքի կոմիտեի համանախագահն է և Նյու-Յորք, Նյու-Ջերսի և Քոնեկտիկուտ նահանգների բաժանմունքների կառավարման անդամն է: Կարենը United Armenian Inter-Org (United AIO) կոնֆերանս-կոմիտեի ներկայացուցիչ և համանախագահն է: Նա Նյու-Ջերսիում Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի կամավորն է:
Կարենը Բարձր տեխնոլոգիաների նախարարության և Էկոնոմիկային նախարարության հետ համատեղ պատրաստած մտավոր սեփականության և կորպորատիվ իրավունքի հաշվետվության համահեղինակն է: Հաշվետվության մեջ տեղ են գտել առաջարկություններ՝ ուղղված Հայաստանի մտավոր սեփականության և սթարթափների ոլորտում օրենսդրության և նորմատիվ բազայի բարելավմանը, որոնք ընդունվել են որպես Հայաստանի նոր օրենսդրական և նորմատիվ ակտեր: Այդ նախաձեռնության երկրորդ մասը դեռ շարունակվում է: